Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այդ հայերը խոսում են, խոսում, մեկ էլ մի հայացք են փոխանակում, և մեր իմացածը լրիվ ոչինչ է դառնում. Վիլյամ Սարոյան

18/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրտեսը գնում է թագավորի մոտ և ասում.

— Թագավորն ապրած կենա, հայերից բան չհասկացանք։ Նրանք ինչ ուզում, իրար ասում են՝ առանց խոսելու։

— Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս,— ասում է թագավորը։

— Աստված վկա, ճիշտ եմ ասում, երբ բարձրաձայն են խոսում, քիչումիչ հասկանում ենք։ Բայց նրանք կարողանում են իրար գաղտնիքներ հայտնել առանց մի հատիկ բառ ասելու։ Այստեղ է, որ մարդ լրիվ խենթանում է։ Ասենք, նրանց բարձրաձայն խոսելուց ո՞վ է գլուխ հանում, թագավորն ապրած կենա։ Այդ հայերը խոսում են, խոսում, մեկ էլ մի հայացք են փոխանակում, և մեր իմացածը լրիվ ոչինչ է դառնում։

— Դու էլ մի ամբողջ ժողովրդի մեջ մի երկու հոգու ես գտել, հիմա եկել անհանգստացնում ես ինձ։

— Ոչ, թագավորն ապրած կենա, ամբողջ ժողովուրդն է այդպիսին։ Այդ հայերն իրար հետ կարող են խոսել առանց ծպտուն հանելու։

— Շատ լավ,— ասում է թագավորը։— Մենք քո ասածները կստուգենք։ Գնա ինձ մոտ բեր հասարակ զբաղմունքի տեր երկու հայի, ասենք՝ մի վարսավիր ու մի մսագործ։

Լրտեսը գնում է վարսավիր Իսոյի մոտ ու ասում.

— Թագավորն ուզում է քեզ տեսնել։

Վարսավիրը մտածում է. «Թագավորն ի՞նչ գործ ունի ինձ նման հասարակ վարսավիրի հետ…»: Եվ վարսավիր Իսոն լրտեսի հետ գնում է թագավորի պալատ։ Թագավորը նայում է վարսավիրին, ոտից գլուխ զննում։

— Հիմա նա խոսո՞ւմ է,— զարմացած հարցնում է լրտեսին։

Իսկ վարսավիր Իսոն բոլորովին լուռ էր։ Թագավորն սպասում է, մինչև մսագործն էլ գա։ Որոշ ժամանակ հետո լրտեսը վերադառնում է մսագործ Պողոսի հետ, որ նույնպես շվարել մնացել է. ինչո՞ւ է թագավորն ուզում տեսնել` իր նման հասարակ մսագործին։ Երբ Պողոսը թագավորի պալատում տեսնում է վարսավիր Իսոյին, իսկույն իմանում է, որ հայ է։ Թագավորին մոտենալիս հպանցիկ նայում է վարսավիրին, իսկ վերջինս էլ՝ նրան։ Թագավորն ասում է.

— Հիմա… հրամայում եմ. թող այս հայերը մեր բոլորի ներկայությամբ իրար հետ խոսեն՝ բոլորովին լուռ։

— Իսկ նրանք արդեն խոսել են,— ասում է լրտեսը։

— Ինչպես… Ի՞նչ են ասել։

— Ճիշտ է, նրանց չափազանց դժվար է հասկանալ, թագավորն ապրած կենա, բայց որքան տեսա, հազար ու մի բան ասացին իրար։ Մսագործը հարցրեց, «Հայրենակից, այս հիմարներն ի՞նչ են ուզում մեզանից…»։ Իսկ վարսավիրը պատասխանեց. «Չգիտեմ, հայրենակից, բայց այս ավանակները կարծում են, թե կարող են մեզնից խոսք քաշել…»։

Վիլյամ Սարոյան

Առակ հայերի մասին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի այսօրվա բրիֆինգի ստերը. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

Ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակեց 40 հրթիռ և մոտ 580 անօդաչու թռչող սարք. Զելենսկին դիմել է Եվրոպային

20/09/2025
Նորություններ

Սեպտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025
Հաջորդ գրառումը

Ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակեց 40 հրթիռ և մոտ 580 անօդաչու թռչող սարք. Զելենսկին դիմել է Եվրոպային

20/09/2025

Սեպտեմբերի 20-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակեց 40 հրթիռ և մոտ 580 անօդաչու թռչող սարք։ Թիրախային դիրքերում էին քաղաքացիական ենթակառուցվածքները....

ԿարդալDetails

Սեպտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

20/09/2025

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական