Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. Տաթև Հայրապետյան

30/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են հետևյալ տգետ դիլեմաները՝

*Եթե ասում ենք Արցախ, իրենք մեր երկիրը կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։

*Եթե ասում ենք ցեղասպանություն և էթնիկ զտում, իրենք մեզ կմեղադրեն «ցեղասպանության մեջ»։

*Եթե ասենք Արցախի հայերի իրավունքներ, իրենք էլ կասեն՝ մենք էլ «իրավունք ունենք»։

Այս թեզերի ծուղակը շատերն են ընկնում, բայց այստեղ խորքային հակատրամաբանություն կա, իսկ փաստերը խոսում են ամբողջությամբ հակառակ իրողության մասին։ Հերթով անցնենք։

*«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը շրջանառության մեջ է մտել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այդ ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերին Ալիևն ուղիղ տեքստով հայտարարել է․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։

*Երբ մենք չենք խոսում փաստերով ապացուցված ադրբեջանական հանցանքների մասին, երբ մենք պատրաստ ենք անգամ միջազգային դատարաններ ներկայացված հայցերից հրաժարվել, Ադրբեջանը «դատում է» մեր հայրենակիցներին, բոլորովին անհիմն ու առանց փաստերի մեղադրում նրանց և մեր պետությանը «ֆաշիստական» լինելու մեջ։ Նույն ինքը Ալիևը անցած տարվա հունվարին ուղիղ ասել էր․ «Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար․․․»։

*Արցախի հայերի իրավունքներն ամրագրված են միջազգային դատարանների տարբեր որոշումներով, որոնք այս պահի դրությամբ, այո, իրագործել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացություն, բայց դա չի նշանակում, որ այդ իրավունքը չկա։ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների հետ կապված հայցերը միջազգային դատարանները փաստացի մերժել են։ Դրա մասին տարբեր մասնագետներ բազմիցս խոսել են։ Այս հարցում ադրբեջանական կողմը ևս որևէ փաստական հիմք չունի։

Այսինքն՝ իր «հայելային» վտանգավոր ու գերտգետ համեմատություններով Նիկոլ Փաշինյանը ուղղակի օժանդակում է Ալիևին հորինել գոյություն չունեցող պատմություն մեր հաշվին, հորինել գոյություն չունեցող իրավունքներ մեր հաշվին։ Նա հեռացնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ԱՄՆ փոխնախագահին ցեղասպանության մասին փաստական գիրք նվիրելու համար, փոխարենը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»։

Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում։ Նրա բոլոր հայտարարությունները, քայլերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով ծառայեցվում են ադրբեջանական կողմի շահերի սպասարկմանը։ Կարևորը, որ այդ ամենը արվում է «խաղաղության» և «անկախության» բառերի խեղման ճանապարհով․․․

Տաթև Հայրապետյան, ադրբեջանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկացած ագրեսոր, ով ոտնձգություն կկատարի երկրի տարածքի նկատմամբ, կհայտնվի դժոխքում. Ռեզա Արեֆ

Հաջորդ գրառումը

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը մոնտաժված է. «Ուժեղ Հայաստան»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու. Փաշինյան

25/05/2026
Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը մոնտաժված է. «Ուժեղ Հայաստան»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական