«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պատմական անհրաժեշտություն է։ Հայաստանը ցանկանում է խուսափել դրանից, փաստացի երկու տարուց ավելի չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Բայց դա մեզ չի կանգնեցնի։ Այն կիրականացվի՝ ուզենա Հայաստանը, թե՝ ոչ։ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման հարցն արտացոլված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքն» անխուսափելի է, և երբ ինքը ասել է, որ դա պատմական անհարժեշտություն է, Հայաստանին սպառնալու միտք չի ունեցել, թեև Հայաստանում նրա խոսքերն այդպես են ընկալել։
«Զանգեզուրի միջանցքը» վաղ, թե ուշ՝ կլինի. ասել է Ալիևը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը, ճանապարհների, սահմանի բացմանը խանգարում է Ադրբեջանը՝ «միջանցքներ ուզելով»։