Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի տարածքից երկու ադրբեջանցի զինվոր մոլորվել են և կորել։
Սիսիանի Բնունիս համայնքից հայտնում են, որ ադրբեջանցի զինվորականներից մեկը մտել է իրենց գյուղի տներից մեկը:
Այդ ընթացքում նրա մոտ ոչ ոք չի եղել։ Տանտիկինը խոհանոցում գործ անելիս է եղել ու կարծել է, թե ամուսինն է եկել։
Ադրբեջանցին հաց է կերել, տանտիրոջ բաճկոնը հագել ու դուրս է եկել գյուղամեջ։
Բնունիսի բնակիչներից մեկն էլ պատմել է, որ ադրբեջանցի զինվորականները գյուղացիներից մեկի տան զանգը տվել են, տանտերը ոստիկանություն է զանգել։ Ադրբեջանցիները փախել են։