Ադրբեջանի վաստակավոր նկարիչ Ռզա Ավշարը, որպես նվեր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքին է ներկայացրել Ռևանգուլու-խանի դիմանկարը», որն ինքն է նկարել։
«Նկարիչը, որը ծագումով Արևմտյան Ադրբեջանից է, համայնքին անձամբ է նվիրել Իրևանի հիմնադրի դիմանկարը». գրել է ադրբեջանական Report-ը։
Ինչպես հայտնի է, ադրբեջանցիներն «Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածք են համարում Հայաստանի Հանրապետությունը»։
Այսինքն՝ Ռզա Ավշարը «Իրևանի հիմնադիր խանի» նկարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում խորհրդային ժամանակներում ապրած ու հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով հայերի պատմական հայրենիքից հեռացած ադրբեջանցիներին։
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը ծրագրված քարոզչություն է վարում ու համառորեն տարածում է, թե Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է ու անգամ մայրաքաղաք «Իրևանի հիմնադրի» անուն է հորինել։