Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ին

16/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եռակողմ հայտարարության  և 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարության՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության խաղաղ գործընթացի մեկնաբանությունը և՛ սխալ է, և՛ հիասթափեցնող. նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Azg.am-ը  Ադրբեջանի ԱԳՆ երկարաշունչ հայտարարությունը ներկայացնում է ստորև.

«Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և պայմանավորելը այն համատեքստում, որ Հայաստանը, որը գրեթե 30 տարի օկուպացրել է մեր տարածքները, Ղարաբաղը ճանաչում է  որպես Ադրբեջանի մաս»:

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և  Ռուսաստանի միջև փոխհամագործակցության մասին հռչակագրին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝  ի պաշտպանություն  Ադրբեջանի՝ ներառյալ Ղարաբաղը, տարածքային ամբողջականության  ու ինքնիշխանության, դիրքորոշմանը։

Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և պայմանավորելը այն համատեքստում, որ Հայաստանը, որը գրեթե 30 տարի օկուպացրել է մեր տարածքները, ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մի մասը։

Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանն է առաջ քաշել 44-օրյա  պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հինգ հիմնարար սկզբունքները, խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկը, ինչպես նաև սահմանազատման նախաձեռնությունը. Ադրբեջանը բոլոր սկզբնաղբյուրների հեղինակն է։  Ներկայում ադրբեջանական կողմը գործնական քայլեր է ձեռնարկում խաղաղության համաձայնագրի առաջմղման ուղղությամբ։

Մեր երկիրը մշտապես հավատարմություն է ցուցաբերել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններին։

Սակայն նշված եռակողմ հայտարարության ստորագրման առաջին իսկ օրվանից հայկական կողմը չի կատարել հայտարարության շատ դրույթներ, իսկ ռուսական կողմն իր պարտավորությունների շրջանակում չի ապահովել հայտարարության լիարժեք կատարումը։

Չնայած Ադրբեջանի՝ Լաչինի ճանապարհով  Հայաստանից Ադրբեջան ռազմական բեռների և ականների փոխադրման, անօրինական զորամասերի ռոտացիայի, երրորդ երկրների քաղաքացիների մաքսանենգ ճանապարհով տարածք տեղափոխելու մասին զգուշացումներին՝ ոչինչ չի արվել այդ գործողությունները կանխելու համար։

Ադրբեջանական կողմը ստեղծել է Լաչինի սահմանային անցակետ, որը ստեղծվել է Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային նորմերին համապատասխան՝ երկրում անօրինական գործողությունները կանխելու և թափանցիկություն ապահովելու նպատակով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում կանոնակարգված և թափանցիկ կերպով թույլ  է տրվել հարյուրավոր հայերի անցնել այդ անցակետըով։

Չնայած դրան՝ հայկական կողմը դեռ չի դադարեցրել իր ռազմական սադրանքները Ադրբեջանի դեմ։

Այս համատեքստում բոլորին պարզ է, որ  Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը հանդիսացող Լաչինի սահմանային անցակետի ստեղծման քաղաքականացման փորձերի և տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի մասին հայտարարությունների համար հիմքեր չկան։

Հակառակ 2020 թվականի եռակողմ հայտարարության, որին կողմ է Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական զինված ուժերի մնացորդների ամբողջական դուրսբերումը դեռ չի ապահովվել։ Ընդհակառակը, հայկական զինված ուժերին աջակցություն է իրականացվում  ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության ներքո։

Սրան զուգահեռ՝ հայտնի է, որ տարբեր պատրվակներով խոչընդոտվում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։

Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և հանգստության ապահովմամբ և կշարունակի ջանքերն այդ ուղղությամբ։

Կարդացեք նաև՝ Երևանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. ՌԴ ԱԳՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ իշխանությունը զավթած վարչապետի տիկինը հագի շապիկով ամփոփեց հայասպան ամուսնու բրյուսելյան հանդիպումը

Հաջորդ գրառումը

Սևանա լճի տարածքում կիրառվել է անօդաչու թռչող սարք․ լճի խորքերում հայտնված քաղաքացին փրկվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է. Իոաննիսյան

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025
Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025
Հաջորդ գրառումը

Սևանա լճի տարածքում կիրառվել է անօդաչու թռչող սարք․ լճի խորքերում հայտնված քաղաքացին փրկվել է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական