Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում՝ պնդելով, թե իբր Հայաստանից ոստիկանական մեքենայով զենք է փոխադրվել Արցախ։
Փաստորեն, ոչ միայն զենք չէր տեղափոխվում, այլեւ ոստիկանները Ստեփանակերտից մեքենայով շարժվում էին դեպի ճանապարհի իրենց հերթապահ տեղամաս։
Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել է ճանապարհին հարակից անտառում, այնտեղից հարձակվել է մեքենայի վրա։
Լուսանկարներում երևում է և՛ վթարի վայրը, և՛ վնասված դատարկ մեքենան։