Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

DOLLAR- GENERAL (ԴՈԼԼԱՐ-ԳԵՆԵՐԱԼ)

29/06/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պատերազմն ի՞նչ է- ջահելները զոհվեն, ահելները խոսեն» (Ոդիսևս)

Ամեն ինչ կարելի է գնել, և ըստ այդմ ամեն ինչ վաճառասեղանին սակարկման ենթակա է։ Ամեն ինչ, այսինքն ամենայն շոշափելի՞ն։ Առաջին հայացքից՝ այո։ Իսկ հնարավո՞ր է մարդ գնել՝ առանց նրան տեսնելու։ Գնել նրա հայացքը, հավատը, պատկերացումը, հոգին, կարճ ասած։ Դա էլ է հնարավոր (ինձ որ մնա՝ միշտ է եղել)։ Ու՞մ ես ծախում, ի՞նչ ես ծախում և ումի՞ց ես առնում, ի՞նչ ես առնում։ Ահա այս փնթփնթան օրերի ամբողջ սահմռկումը։
Հայրենի՜ք են ծախում։ Բուռ-բուռ սևահող չեն տանում Սադախլո, ոչ էլ սանտի առ սանտի կտրում, փաթեթավորում ու առաքում։ Հայրենի՜ք են ծախում… տրամադրելով ինֆորմացիա թշնամի պետության ուռկաններին։ Օրեցօր ի հայտ են գալիս լամուկներ, որոնք բացահայտ, ուղիղ պատմում են իրենց գործողությունների շղթան, տված ինֆորմացիաները, ծառայությունների արժեքը և արարքի դավաճանական բնույթը։ Չեն ծախում, է՜, խուրդում են, մսխում են, ծամում են երկիրը։ ԱԱԾ-ի տեսախցիկից անդին մեկն ասում է, թե սիրային շփումներ էին, հետո սկսեց հարցեր տալ, ես էլ պատասխանեցի։ Մեկն ասում է, որ երկու հարյուր դոլլարի դիմաց, մեկն ասում է միլիոն դրամի դիմաց, մեկն ասում է խոստումների, սիրատոչոր տվայտանքների դիմաց… Սրանցից մեկի շապիկին գրված է «Դոլլար Գեներալ»։ Այս պարզ զուգադիպությունը իրականության ուղիղ առերեսում է։ Ինչն էլ լինի դրդապատճառը՝ կենդանական-հորմոնալ զեղում, անգրագիտության թերմացում, թե ճշտիվ «վաճառք», միևնույն է՝ զինծառայողը ինֆորմացիա է հանձնում թշնամուն։ Սա ողբերգություն է, որ կերազեր գրել Սոֆոկլեսն անգամ։
«Թուխս գողացող աղվեսի նման, սերմնացու գողացող մկան պես» (Հր. Մաթ.) այս մարդկանց բացահայտման դեպքերը սոսկալի թվեր են արձանագրում։ Կարելի է կարծել, որ ամեն շնչին 2-3 դավաճան է հասնում… Հայրենի՜ք են ծախում։ Ամեն անգամ նայելիս կամ լսելիս նողկանք ես զգում սեփական ցեղիդ փսխուկ-դուրսպրծուկների հանդեպ, և թե որքան են նրանք շատ։
Ուրեմն ի՞նչ է ստացվում. տասը հայից յոթը հերոսներ են, երեքը՝ ուրացողնե՞ր։ Եթե քրիստոնեական հեզությամբ մոտենանք այս խնդրին, ապա հուսադրող է, որ հայ ազնվական զարմը գոնե գերակշռում է։ Բայց ես, իբրև հայ, իբրև քրիստոնյա չգիտեմ այլևս ինչպես նայել այս ամենին՝ «երեսնանոց» արծաթավաճառներին, համազգային սրիկաներին, պետականության մակաբույծներին, հասարակության լվիճներին։ Եթե չխելագարվեմ՝ կփորձեմ անուն տալ։ Անպայման կփորձեմ։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլորը խոսում են Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչո՞ւ է դա կարևոր

Հաջորդ գրառումը

«Առաջնային եմ համարում կրթվածության հանգամանքը, սովորելու ձգտումը, ուսումնասիրելու և բացահայտելու, համեմատականներ անցկացնելու , ճիշտը սխալից տարանջատելու կարողությունը». Ստելլա Ակլյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմեն Այվազյան

23/10/2025
Հաջորդ գրառումը

«Առաջնային եմ համարում կրթվածության հանգամանքը, սովորելու ձգտումը, ուսումնասիրելու և բացահայտելու, համեմատականներ անցկացնելու , ճիշտը սխալից տարանջատելու կարողությունը». Ստելլա Ակլյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական