ԱՄՆ պետքարտուխարությունը փոխանցել է ռուսական ԱԳՆ ամերիկացիների պատասխանը ռուսական առաջարկությունների վերաբերյալ ( խոսքը անվտանգային երաշխիքների մասին է ,որոնք ռուսները պահանջում են ամերիկացիներից ՆԱՏՕ ի հետագա ընդլայնման պարագայում)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
«Զուգահեռ կամաց֊կամաց տարհանվում են ԱՄՆ ի դեսպանատան աշխատողների ընտանիքները։
Զուգահեռ Ռուսաստանի դեսպանին ամերիկացիների «հորդորել են» լքել ԱՄՆ ի տարածքը։
Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ ուկրաինացիները կենտրոնացրել են հարյուր հազարից ավել զորք։
Ուկրաինան միայն մեկ շաբաթվա մեջ ստացել է ՆԱՏՕ երկներից ահռելի քանակությամբ զենք ։
Ռուսներին փաստացի դնում են անելանելի իրավիճակի մեջ։
Կարծում եմ ,որ եթե Աստված ոչ անի սրանք գժվեն ու սադրանքի դիմեն Ռուսաստանի հանդեպ ապա իրավիճակը գլոբալ առումով ուղղակի կպայթի։
Եվ թող ոչ մեկին չթվա,որ բարբաջելով «խաղաղության դարաշրջանի» մասին թուրք֊ադրբեջանական մարդասպանների հետ՛ կարող ենք «պլստալ» այս գլոբալ կիլդիմից… միանշանակ ոչ, թուրքերը նենց «խաղաղության դարաշրջան» կսկսեն տարածաշրջանում,որ քարը քարի վրա չի մնա։
Պետք է ուղղակի լինել իրատես և թարգ տալ թուրքերի հետ «զիլիբիլի» անել և պետք է շտապ պատրաստվել ամենավատ սցենարների։
Մենք պետություն եք ի վերջո՛ ՀԱՍԿԱՑԵ՛Ք»,- գրել է Աբովյանը։