Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալը չէ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այստեղ, կարծում եմ՝ պատճառները տարբեր են, և կարծում եմ, որ պարոն Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է՝ անկախ որևէ պաշտոնից, և վստահ եմ, որ իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում, և ունենալու ենք նաև բազմաթիվ գործակցության առիթներ: Միևնույն ժամանակ ես նշեցի, որ այս ոլորտում մենք նույնպես գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ, և կարծում եմ՝ նոր մոտեցմամբ կկարողանանք այս տարի գրանցել ավելի մեծ արդյունքներ»,- նշեց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը միաժամանակ հավաստիացրեց, որ իր հարաբերությունները Կարեն Գիլոյանի հետ չեն փոխվել, «դրանք շարունակվում են որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոնից»: