Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունն ուզում է ինչ-որ բանի հասնել կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման հաշվին․ «Ժողովուրդ»

14/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Եվ դուք՝ որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ, քայլե՛ք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրե՛ք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը և փոխելու աշխարհը»,- այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը:

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա»,- իսկ այս մասին վարչապետը խոսել է 2019 թվականի ապրիլի 22-ին: և հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է իր խոսքերի ճիշտ հակառակը. կրթության ոլորտի ֆինանսավորումը լուրջ հարվածի տակ է դրվել, և այն երաշխիքները, որոնք մերժված Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին են ամրագրվել «Կրթության մասին» օրենքի մեջ, հիմա Փաշինյանը հանել է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նախօրեին չզեկուցվող, գաղտնի ձևաչափով փոփոխություններ է կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

Այսինքն՝ սա նշանակում է, որ նախադպրոցական ու դպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերն էապես կարող են կրճատվել, մինչդեռ ուսուցչի, մանկապարտեզի աշխատակիցների աշխատանքը համարվում է բավականին ծանրաբեռնված և պետք է պետության կողմից երաշխավորված լինի:

Նախագծի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է՝ ի դեմս նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նա, մեր տեղեկություններով, կառավարության դռնփակ ձևաչափով քննարկումների ժամանակ հայտնել է՝ քանի որ երկրում ֆինանսական ներդրումներ չեն լինում, պետք է ներքին ռեսուրսները տեղաբաշխելով՝ հաղթահարենք ֆինանսական դժվարությունները։ Այսինքն՝ կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման գնով է Ջանջուղազյանը ցանկանում պահել տնտեսական կայունություն։

Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր համաձայնությունը չի տվել այս նախաձեռնությանը, նա առարկություններ է ուղարկել։

Կառավարությունը, սակայն, ընդունել է այս ընդգրկուն նախագծերի փաթեթը, որը առնչվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Նրանց երաշխավորված ֆինանսավորումն էլ է կրճատվելու, և այս առիթով այսօր օմբուդսմենն ասուլիս է հրավիրել»»,-գրում է թերթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան դեմ է Համբիկ Սասունյանի ազատմանը

Հաջորդ գրառումը

Կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր ձևերով փորձելու է կեղծել ընտրությունները․ քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր ձևերով փորձելու է կեղծել ընտրությունները․ քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական