2020 թվականի աշնանը ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ռազմական հաջողություններում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) որոշիչ ներդրումի մասին պնդումները առասպել են: Այդ մասին ասվում է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնի (ՌՏՎՌԿ) «Փոթորիկ Կովկասում» վերնագրով ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 8 -ին:
«Այն հաջող ավարտը, որին ձգտում էր Ադրբեջանը պատերազմում, ապահովեցին ոչ միայն ԱԹՍ-ները: Ավելի շուտ, դա ծրագրի շրջանակներում տեխնոլոգիաաների ճիշտ տակտիկական կիրառումն էր, ինչը և թույլ տվեց Բաքվին հասնել իր նպատակներին», – նշում են են ՌՏՎՌԿ փորձագետները:
Նրանց կարծիքով, պետք չէ նաև դիտարկել այս մեկ կարճատև պատերազմը որպես ցամաքային համակարգերի և, մասնավորապես, զրահատեխնիկայի նկատմամբ ԱԹՍ-ների վերջնական գերազանցության ազդանշան:
Հայկական կողմը թույլ տվեց ադրբեջանական զորքերին հաջողությամբ օգտագործել իրենց անօդաչու ավիացիան՝ «անկազմակերպ և հնացած հակաօդային պաշտպանության համակարգի, սեփական դիրքերի քողարկման, տարակենտրոնացման, վերազինելու անհրաժեշտությունը անտեսելու» պատճառով:
Ադրբեջանին հաջողվեց իրականացնել ռազմավարական հաջող հարձակողական գործողություն, որի շրջանակներում լայնորեն ներգրավված էին ցամաքային ուժերը, այդ թվում տանկեր, այլ զրահատեխնիկա, հրետանային, հրթիռային համակարգեր, հետևակային ստորաբաժանումներ: Ակտիվորեն օգտագործվել է նաև ռազմական ավիացիան, նշում են ՌՏՎՌԿ փորձագետները:
Հիշեցենք, որ ըստ ռազմական փորձագետների գնահատականների, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից հետո պաշտպանական մարտեր վարող հայկական ուժերի համար ամենամեծ վտանգն էին ներկայացնում Ադրբեջանի զինված ուժերի հարվածային ԱԹՍ-ները, նախ և առաջ՝ այս տեսակի սպառազինության իսրայելական և թուրքական մոդելները: Ադրբեջանական զորքերի կողմից հարվածային և հետախուզական ԱԹՍ-ի օգտագործումը թույլ տվեց Բաքվին հասնել գրեթե լիակատար գերազանցության ռազմական գործողությունների օդային թատրոնում։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը չէին կարողացել «փակել երկինքը»՝ պաշտպանել թշնամու կողմից կիրառվող այնպիսի տակտիկական հնարքից, ինչպիսին էր ԱԹՍ-ների մեծ խբերի հարձակումը։ ԼՂՀ ՊԲ-ի կենդանի ուժի և տեխնիկայի կորուստների հիմնական մասը կապված էր հենց ադրբեջանական ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումների հետ: Բայց և այնպես, 44 օրվա մարտերի ընթացքում հայկական ուժերին, ըստ ՀՀ ՊՆ-ի, հաջողվել է խոցել ավելի քան 260 թշնամու ԱԹՍ, այդ թվում՝ ավելի քան 10 թուրքական հետախուզական և հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ:
Թարգմ․՝ Զ․Մ․
10.09.21 թ․