Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խնդիրը միայն մեծ պոպուլիստը չէ, ով վերածվում է փոքր բռնապետի. Հայկ Մամիջանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում

27/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների և պարտականությունների կատարման» զեկույցի վերաբերյալ․

«Հարգելի գործընկերներ,

Այս զեկույցի վերաբերյալ պետք է երկու կարևոր արձանագրում անել։ Մի կողմից զեկուցողներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայերի էթնիկ զտումներին և ռազմագերիներին վերաբերող բազմաթիվ կարևոր դրույթներին։ Վերջիններս նաև մեր կողքին էին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ժամանակ, ինչի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում թե’ որպես հայ և թե’ որպես ԵԽԽՎ հայ պատվիրակության ընդդիմադիր անդամ։ Բաքվի բանտերում որպես պանտանդ պահվող ռազմագերիների, քաղաքական և ռազմական ղեկավարության ընտանիքների և ողջ հայության համար չափազանց կարևոր է, որպեսզի Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանի դեմ գործի դնի իր ազդեցության բոլոր լծակները՝ վերջիններիս ազատ արձակումն ապահովելու համար։

Սակայն մյուս կողմից, ի՞նչ պետք է ասեմ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի ու Մամիկոն Ասլանյանի հարազատներին, ովքեր համապատասխանաբար ավելի քան մեկ տարի, շուրջ մեկ տարի և շուրջ 3 տարի բանտում են։ Միթե՞ ես պետք է նրանց համար ընթերցեմ «ժողովրդավարական զարգացմանն ուղղված շարունակական նվիրվածության» մասին զեկույցի հատվածը։

Ի՞նչ պետք է ասեմ Եսայի Քարամյանին, ով անդամահատվել է, կամ մյուս հարյուրավոր քաղաքացիներին, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել այս տարվա հունիսի 12-ին ոստիկանության կողմից բողոքի ակցիաների ժամանակ կիրառված լուսաձայնային նռնակներից։ Ո’չ մեկ, ո’չ երկու, այլ ավելի քան 20 կիրառված լուսաձայնային նռնակ։ Միթե՞ ես պետք է նրանց ասեմ, որ զեկույցն արդեն իսկ գրված էր, և դուք հնարավորություն չեք ունեցել այն վերաշարադրելու։

Ի՞նչ պետք է ասեմ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, ովքեր երկու ամիս բանտարկված էին բացառապես ինտերնետ փոդքասթ վարելու համար։ Կամ ի՞նչ ասեմ Ժորա Ավետիսյանին և տասնյակ այլ քաղբանտարկյալներին, ովքեր շաբաթներ ու ամիսներ են անցկացրել բանտում միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ցանկացել։ Բացատրե՞մ նրանց, որ Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերն ավելի կարևոր են, քան մարդու իրավունքները։

Եվ ի՞նչ պետք է ասեմ Սամվել Վարդանյանին, ում ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենայով կալանավայր տեղափոխելիս ուղեկցող ոստիկանները ճանապարհին մեքենան կանգնեցրել են ու իջել։ Ոստիկանների՝ մեքենայից իջնելուց անմիջապես հետո մի խումբ դիմակավորված անձինք դուրս են քաշել Սամվել Վարդանյանին, նրան տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծել, խոշտանգել, ապա հետ գցել ոստիկանական մեքենա։ Պե՞տք է ասեմ, որ եվրոպական կառույցները կարծում են, որ սա ժողովրդավարական երկրների նոր իրականությունն է։

Խնդիրը միայն մեծ պոպուլիստը չէ, ով վերածվում է փոքր բռնապետի. ես նկատի ունեմ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ դուք բոլորդ գիտեք այս դեպքերի մասին։ Ես՝ ընդդիմադիր մյուս պատգամավորների հետ միասին, ձեզ ու միջազգային այլ կառույցներին ուղարկել եմ տասնյակից ավել նամակներ ու զեկույցներ։
Միակ բանը, որ կարող եմ ասել՝ սպասենք, մինչև Փաշինյանը սպառի իրեն տրված բռնության և դատական անիրավչության քարտ բլանշը կամ սպասենք, մինչև արժեքները դադարեն այդքան ճկուն լինել։ Մենք՝ հայերս, մեր քարերի պես ամուր ենք։ Մենք կդիմանանք։ Սա էլ կանցնի…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԳՆ-ի գործով» խուլիգանության մեղադրանքով ձերբակալվածները դատարանի դահլիճից ազատ են արձակվել. «Տավուշը հանուն հայրենիքի»

Հաջորդ գրառումը

Վիճակը շարունակում է մնալ ծանր. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Վիճակը շարունակում է մնալ ծանր. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական