Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է. Աշոտյան

12/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Աշոտյանը գրում է. Փաշինյանի այսօրվա խաչմերուկային զեղումները որեւէ նոր սկզբունքային էլեմենտներ չէին պարունակում։ Ուստի դեռեւս անցյալ տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված իմ որոշ գնահատականներ ամբողջությամբ պահպանել են իրենց արդիականությունը եւ ներկայացված են ստորեւ։

«Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում:

Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք:

1. Չինաստան- Ճանապարհ և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին:

2. Ռուսաստան- Հյուսիս-Հարավ նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ:

3. Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը:

4. եւ 5. ՝ G7 և Եվրոպական միություն։ Երկուսն էլ ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը: Շարադրվածից պարզ է դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով:

Ուստի ակնհայտ է, որ նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ:

Փաշինյանի կողմից հորինված նոր խաղալիքը՝ «խաղաղության խաչմերուկը», արդեն արժանացել է բազմաթիվ բովանդակային և վերլուծական քննադատությունների։

Նիկոլական մտքի հերթական տոքսիկ արգասիքը արտաքին շուկաներում ի սկզբանե խոտանված «ապրանք» է, ուստի այդ ցնորքի հիմնական սպառումը իրականացվում է կրկին ներքին լսարանի շրջանակներում։

Ի հավելումն արդեն հնչած փաստերին և փաստարկներին, որոնք արտացոլում են փաշինյանական ԽԽ-ի ցնդաբանությունը, ներկայացնեմ ևս երկուսը։

1. Հայտնի է, որ ճանապարհատրանսպորտային անվտանգության տեսակետից խաչմերուկները առավել վտանգավոր են։ Նույն օրինաչափությունը գործում է նաև գեոպոլիտիկայի մեջ։

Եթե, ըստ Նիկոլի, Հայաստանը պիտի «խաչմերուկ» դառնա, ապա ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական պատահարների, բախումների, զոհերի և կորուստների քանակը էլ ավելի է մեծանալու։ Սա առավել իրական սպառնալիք է մեր դեպքում, քանզի այլևս աքսիոմատիկ է, որ Փաշինյանը ոչ միայն ի վիճակի չէ կառավարել կամ նվազեցնել ռիսկերը, այլ, ընդհակառակը, նա միայն ավելացնում է դրանք։ Եթե չասենք, որ Նիկոլն ինքնին մեծ ռիսկ է, դրսից կառավարվող, աղետաբեր ռիսկ։

2. Իհարկե, խաչմերուկներին անվտանգությունն ամրացնելու համար որոշակի կանոններ են սահմանվում, օրինակ, «սվետոֆորներ» տեղադրվում։

Հայաստան-խաչմերուկ կոնցեպտի դեպքում ցավալի փաստ է, որ մեր երկիրը ի վիճակի չէ սահմանել «երթևեկության կանոններ» Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, առավել ևս՝ հետևել այդ կանոնների պահպանմանը կամ պատժել օրինախախտներին։

Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել։ Եվ այստեղից առաջանում է հաջորդ կարևոր հարցը. եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինայի իշխանությունները կարող են հրաժարվել կորցրած տարածքները վերադարձնելու իրենց դիրքորոշումից

Հաջորդ գրառումը

Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. ԱԽՔ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես. Զախարովա

16/05/2025
Նորություններ

Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են

16/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025
Միջազգային

Ռուբիոն ժամանել է Թուրքիա

16/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. ԱԽՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես. Զախարովա

16/05/2025

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

ԿարդալDetails

Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են

16/05/2025

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025

Ռուբիոն ժամանել է Թուրքիա

16/05/2025

Ուղիղ. Խորհրդարանական ճեպազրույցներ – 16.05.2025

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական