ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից առաջին անգամ Հայաստանին կտրամադրի 10 միլիոն եվրո։
Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության նպատակն է բարելավել երկրի զինված ուժերի նյութատեխնիկական հնարավորությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանության մակարդակը։
Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ուղղված Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։