«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որեւէ ձեւաչափով չի մասնակցի Շիրակի եւ Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին: Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցությանն անդամ Դավիթ ԽաժակյանըԼ
«Հարգելի ԶԼՄ-ներ, հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։
Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։
Այս որոշմանը հանգելու քաղաքական դրդապատճառների և հետագա անելիքների մասին ավելի մանրամասն հանդես կգանք առաջիկայում»,- գրել է նա։