Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Գազայից արձակված հրթիռը

Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է այն, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը:

«Սդերոտ քաղաքում և Գազայի հատվածի հարակից տարածքում հնչել են տագնապի ազդանշաններ: Գազայի հատվածից մեկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Հրթիռը կալանվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ երեկոյան Իսրայելի հարավում Սդերոտ քաղաքում և Գազայի շրջակայքում հնչել են ահազանգեր՝ նախազգուշացնելով հնարավոր հրթիռահարվածի մասին: