«Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 1969 թվականի գլուխգործոցից չտեսնված կադրերի ցուցադրությունը ցույց է տալիս կինոռեժիսորի նվիրվածությունը Հայաստանի և նրա հարակից շրջանների ավանդական մշակույթի պահպանմանը», – գրում է The Guardian-ը։
Անգլիական Բրայթոն քաղաքում ընթանում է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի թեմայով Temple of Cinema #1: Sayat Nova Outtakes վերտառությամբ ցուցահանդեսը:
Ինչպես գրում է The Guardian-ը, դրա շրջանակում ներկայացված են 1969-ին նկարահանված գլուխգործոցի ստեղծման պրոցեսի՝ նախկինում անհայտ կադրերը:
Նշվում է, որ ցուցահանդեսը, որի համակարգողը Դենիել Բըրդն է և որը տեղի է ունենում CINECITY կինոփառատոնի շրջանակում, կտևի մինչև նոյեմբերի 10-ը: