Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք չեն կարող ճանաչել նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային որպես Բելառուսի նախագահի: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտարարել է գերատեսչության ղեկավարը, ով բացատրել է Ռիգայի դիրքորոշումը:
Ըստ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի, տեղեկություններ կան, որ ընտրություններից հետո քվեաթերթիկները այրվել են, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես են ձայները բաշխվել իրականում: Հետևաբար, այս պահին հնարավոր չէ երկրորդ թեկնածուին ճանաչել որպես ընտրությունների հաղթող: Նա հիշեցրել է, որ ներկայումս ընտրակեղծիքների մասին տեղեկատվությունից բացի այլ բան չկա, գրում է gazeta.ru-ն: