Մոսկվայի, Երեւանի և Բաքվի միջև Լաչինում անցակետի ստեղծման վերաբերյալ քննարկումներ չեն եղել. ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում չի նախատեսվում։
Իսկ ադրբեջանակն կողմը պնդում է, որ պետք է անցակետ տեղադրել։ Իբր Հայաստանից Արցախ տեղափոխվող մեքենաների մեջ զենք-զինամթերք կա, բեռնափոխադրումը կասեցնելու համար են անցակետը պահանջում։
Մարիա Զախարովան այսօր նաև հայտնել է, որ ՌԴ Արտաքիօն գործերի նախարար սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կլինի Թուրքիայում: Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրադրությունը:
«Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարներն այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկան, զբոսաշրջությունը: Տեղի կունենա մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող ներկա իրավիճակի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ», – հայտնել է Զախարովան: