Լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) ազատ է արձակվել Էրեբունու ՁՊՎ-ից։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ 72 ժամով ձերբակալված բոլոր 27 քաղաքացիները ազատ են արձակվել:
Հարցին, թե ինչու էին հենց նրան ձերբակալել, Մինասյանն ասաց, որ այս իշխանություններ երեւի երևի հայրենիքի պաշտպաններին չեն սիրում։
«Իրենց դուր չի գալիս, համարձակ, հայրենասեր, տեսակ ունեցող, պետություն կամեցող մարդիկ։ Ես միակը չեմ և ոչ էլ առաջինն եմ»,-ասաց նա։
Մինասյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի եւ շարժումը կհաջողի:
«Իհարկե շարժումը կհաջողի, ես հավատում եմ Սրբազանին և ոչ միայն Սրբազանին, այլ նրա կողքի բոլոր տղերքին: Այս բռնությունները վերջին ճիգերն են, առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա դա իրենց վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն»,- ասաց նա։