Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենասեր, տեսակ ունեցող, պետություն կամեցող մարդիկ. Աշոտ Մինասյանը ազատ արձակվեց

Լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ)  ազատ է արձակվել Էրեբունու ՁՊՎ-ից։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ 72 ժամով ձերբակալված բոլոր 27 քաղաքացիները ազատ են արձակվել:

 Հարցին, թե ինչու էին հենց նրան ձերբակալել, Մինասյանն ասաց, որ այս իշխանություններ երեւի երևի հայրենիքի պաշտպաններին չեն սիրում։ 

«Իրենց դուր չի գալիս, համարձակ, հայրենասեր, տեսակ ունեցող, պետություն կամեցող մարդիկ։  Ես միակը չեմ և ոչ էլ առաջինն եմ»,-ասաց նա։

Մինասյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի եւ շարժումը կհաջողի:

«Իհարկե շարժումը կհաջողի, ես հավատում եմ Սրբազանին և ոչ միայն Սրբազանին, այլ նրա կողքի բոլոր տղերքին: Այս բռնությունները վերջին ճիգերն են, առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա դա իրենց վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն»,- ասաց նա։