Իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ գրասենյակներում: ՀՅԴ Վայքի եւ Եղեգնաձորիկ գարսենյակներում խուզարկություններ են իրականացրել, այս պահին 10 հոգու ձերբակալել են:
ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրատապ ասուլիսով մանրամասներ է ներկայացրել։:
Երեկ համացանցում ինչ-որ ձայնագրություններ է հայտնվել, պարզ չէ` ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ եւ այսօր առավոտյան խուզարկություններ են սկսել ՀՅԴ Վայքի եւ Եղեգնաձորի գրասենյակում. լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Մեր՝ Վայոց ձորի կառույցի ղեկավար անդամներից շուրջ 10 հոգի ձերբակալված են, ես կասեի՝ առեւանգված, որովհետեւ իրենց գտնվելու վայրը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ: Իրենց շատ կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել` չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Այս պահին մեր պատգամավորները գտնվում են մարզում, փորձում ենք տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում փաստաբանների եւ պատգամավորների համար»:
Ըստ Սաղաթելյանի՝ ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, եւ իշխանությունը փորձում է կեղծ, շինծու գործերով ճնշում գործադրել, ինչը ՀՅԴ-ի վրա չի ազդելու: