Իրանի Խորասան-Ռեզավի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 120 մարդ, չորս անձ զոհվել է։ Այս մասին IRIB-ի եթերում հայտնել է Քաշմերի քաղաքապետ Խոջաթոլլա Շարիաթմադարին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշմերից 3 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 96 հազար իրանցի։