ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որով կոչ է արվում զինադադար հաստատել Գազայի հատվածում, Իսրայելը չի ընդունում։
Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ Իսրայելի՝ Գազայի հատվածում լայնածավալ գործողությունների պատճառով է ՄԱԿ-ը զինադադարի բանաձև ընդունել։