Հայկական Կիլիկիայի Ադանայի նահանգի Ալեքսանդրետտայի, թուրքական վերանվամբ՝ Իսկենդերունի նավահանգստում երկրաշարժից հետո բռնկված հրդեհը։
Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Պատմական Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Իսկենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո բռնկված հզոր հրդեհն ահագնանում է. հայտնում է Anadolu գործակալությունը։
Հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան, նավահանգստի տարածքում գտնվող բեռնարկղերում։ Երկրաշարժի ժամանակ բեռնարկղերը շրջվել են. հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։
Գործակալության տվյալներով՝ հրդեհի մարմանը մասնակցել է առափնյա պահպանության «Յաշամ» նավը, սակայն հրդեհը շարունակում է ընդգրկել նավահանգստի նոր տարածքներ։
Հաթայ նահանգի Իսկենդերուն նավահանգստի գործունեությունը երկուշաբթի ժամանակավորապես դադարեցվել է։