Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս իշխանությանը պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրահանգներ, որը կգնա բռնության, եթե այդ իշխանությունների կողմից հնչի բռնություն կիրառելու հրահանգ։ Ես պնդում եմ, որ այդ «դաբրոն» տրվել է իշխանությունների կողմից, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ոստիկանությունում խոշտանգման դեպքերին։

Ըստ իրավապաշտպանի՝ 2018-ից հետո  տեսել ենք չբարեփոխված ոստիկանություն, որը նախկինում նորմալ էր, ադեկվատ, այնպես, որ իրավապաշտպանները խոսելու տեղ չունեին։ «Սակայն 2020-ից հետո՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ եթե ոստիկանները լավ ներգործություն ունենան, ավելի շատ կպարգևատրվեն, և շնորհակալություն էր հայտնում բռնության համար։

Պատկերացրեք՝ եթե ուղիղ եթերում ամբիոնից են նման հայտարարություններ հնչում, ինչեր կհնչեն փակ դռների հետևում ինչ հրահանգներ ու ինչ «դաբրոներ» են տալիս»,-ասաց Կարապետյանցը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ականատես ենք լինելու քանակով, ծավալով և էությամբ ավելի ծանր դեպքերի։

Նա նշեց, որ  անընդհատ, մեկը մյուսին հասցեին ատելության խոսք հնչեցնելը չի կարող անհետևանք մնալ,  ատելության խոսքն անպայման հասարակության ներսում գտնում է  իր ֆանատներին։

«Երբ շարքային քաղաքացին տեսնում է, թե ինչպես է  ամենաբարձրաստիճան պաշտոնյան որոշակի  շարժումներով, բառամթերքով, պահվածքով, վարքով, հայացքով  իր հետ անհամաձայն մարդկանց հետ վարվում, համարում է, որ դա վարքագծի նորմալ կանոն է, ճիշտն այդպես է։

Այս իշխանությունը, այո՛, մեծագույն պատասխանատվություն, մեղքի բաժին ունի,  որովհետև կարող էր, եթե  այդպես հեղափոխական էր, ասեր՝  «Ժողովո՛ւրդ, լավ, կանգնում ենք այստեղ, «Ո՛չ» ասենք ատելության խոսքին»։ Բայց իրենք ամենացածր ռանգի չինովնիկից մինչև ամենաբարձր աստիճանի չինովիկներ այնպիսի վարքագիծ են դրսևորում, որ ոչ մի բացասական էներգիա չի կարող անհետևանք կորել։

 Բայց իրենց համար շատ վատ լուր ունեմ.  իրենք լավ չեն պատկերացնում, որ ինչքան իրենք բացասականը գեներացրեցին, այնքան իրենց վերադառնալու է  շատ ավելի բացասական։ Իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն»,- նշեց իրավապաշտպանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

Հաջորդ գրառումը

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական