Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանական խունտայի պարագլուխը բացահայտ ասում է, որ գիտակցաբար մասնակցել է Արցախը հայաթափելու ցեղասպանական գործողությանը. Հայկ Դեմոյան

25/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հերթով ու կարգով

Սկզբում ձեզ սովորեցրեցին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն անելն ու դրա համար չպատժվելը նորմալ է:

Այնուհետև իրեն հիշողության մասնագետ հորջորջող անհայտ ազգագրագետին կարգեցին տնօրեն, որպեսզի բազում ու բազմապիսի հանցագործությունների հետքեր կոծկվեն ու քողարկվեն:

Ապա հուշահամալիրը ներքաշեցին տարբեր սկանդալային պատմությունների մեջ՝ թանգարանի հարևանությամբ այրելով ցեղասպանության տեսարանները կրող պաստառներ:

Հիմա էլ ստիպում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների նման դուք էլ լռեք, երբ իշխանական խունտայի պարագլուխը բացահայտ ասում է, որ գիտակցաբար մասնակցել է Արցախը հայաթափելու ցեղասպանական գործողությանը: Որևէ բողոք կամ հրաժարականի տեքստ լսեցի՞ք արդյոք ՀՑԹԻ ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանից կամ արդեն նախկին տնօրեն Հարություն Մարությանից: Իհարկե չլսեցիք, քանզի պետբյուջեից սնվելը վեր է բոլոր տեսակի բարոյականություններից ու արժանապատվությունից:

Այսօր շատ զանգեր եղան, հարցնում են, թե ի՞նչ է լինելու հուշահամալիրի հետ:

Հիմա պարզ բացատրում եմ, թե ինչ նպատակ են հետապնդում հուշահամալիրի ավերակված այս տեսարանը շրջանառության մեջ դնելով. սիրելի հայրենակիցներ, սովորեցնում ու վարժեցնում են ձեր աչքերը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ավերված վիճակում տեսնելու համար, այնպես ինչպես տակավին սովորեցնում են, որ ցեղասպանությունը լոկ հիշողության հարց է և դրա եղելիության հարցը քննարկման կարոտ:

Թեման, ըստ իս, առաջ է բերվել ու լայնորեն քննարկվում է, քողարկելու համար Նիկոլ Փաշինյանի՝ արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության մեջ իր մասնակցության բացահայտ խոստովանանքը լղոզելու և ուշադրության կենտրոնում չպահելու համար:

Ես, շատերի նման, տակավին սպասում եմ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության, գիտխորհրդի ու Հոգաբարձուների խորհրդի համատեղ դատապարտող հայտարարությանը, ինչու չէ, նաև հրաժարականների՝ Նիկոլ Փաշինյանի՝ ոճրագործ կողմի հետ համագործակցաբար Արցախը հայաթափելու խայտառակ հայտարարությանն ի պատասխան:

Հայկ Դեմոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի հաղթաթուղթը Հարավային Կովկասում «Թրամփի ճանապարհի» դեմ

Հաջորդ գրառումը

Հենց հիմա Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը

Համանման Հոդվածներ

Ազգային

Վանդալիզմի է ենթարկվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

13/05/2026
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Հենց հիմա Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական