Շաբաթ, Մայիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանական խոստումների պղպջակը և պետական պարտքի բեռի ծանրացումը․ «Փաստ»

13/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Արդեն երեք տարի է, ինչ ապրում ենք (իսկ ավելի ստույգ՝ ազգովի տառապում ենք) Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում։ Եվ եթե սկզբում ասում էին՝ «թողեք աշխատեն», ապա հիմա ակնհայտ է, որ այդ «աշխատելը» միայն պատուհաս բերեց Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին։ Ինչպես տեսանք, այս ընթացքում Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ ինքն այլևս ընդդիմադիր չէ, երբ ինչ անպատասխանատու, օդից կախված ու անհիմն հայտարարություններ ասես անում էր, ու դա հետևանքներ չէր ունենում։ Նա շարունակում է չմտածված և չկշռադատված մտքեր արտահայտել ու քայլեր կատարել, որոնք անմիջականորեն ազդում են մեր երկրի իմիջի ու ընդհանուր վիճակի վրա։ Ավելի պարզ ասած՝ Փաշինյանն ինչպես պոպուլիստ ու կեղծիքներ տարածող կար, այնպես էլ մնացել է։ Գլխավոր առաքելությունը, որ իշխանություններն այս ընթացքում անթերի իրագործել են, մարդկանց միմյանց դեմ հանելը, թշնամություն ու ատելություն սերմանելը և շոուներով հանրությանը զբաղեցնելն է եղել։ Պլ յուս՝ ամեն ինչ գլխիվայր ներկայացնելը, ինչպես իրենց է ձեռնտու:


Ըստ էության, իշխանությունների համար ամենակարևորը տեղեկատվական հարթակներում սենսացիոն վերնագրերի առկայությունն է, որով հնարավորություն կստանան փոփոխությունների իմիտացիա բեմադրել։ Իսկ թե այդպիսի քարոզչական փուչիկ փչելու ֆոնին ո՞վ պետք է աշխատի, մնում է հարցական։ Իհարկե, միայն ոչ իրենք. չէ՞ որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շատ տիպիկ էր բնութագրել՝ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները հո նվիրյալնե՞ր չեն, որ մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Պարզ է, որ Փաշինյանի թիմի մեծամասնությունը չի սիրում աշխատել, բայց սիրում է օգտվել պարգևավճարներից, գործուղումներից ու իշխանական բոլոր արտոնություններից։ Չնայած ամեն ինչ վերևից է գալիս, այդ մարդիկ ինչ տեսնում, այն էլ սովորում են։ Ֆեյսբուքով ու լայվերի միջոցով երկիր կառավարելու Փաշինյանի օրինակը նրանց աչքի առաջ է, դրա համար էլ նրանք ամբողջ օրը սոցցանցերով իշխանություններին գովերգելով, փիառելով ու ընդդիմության ուղղությամբ ցեխ շպրտելով են զբաղված։ Ու սա համարվում է աշխատանք այն դեպքում, երբ ամենաակտուալ հարցերը մնում են չպարզաբանված, որոնցից մեկն էլ երկրի ապագայի տեսլականի հարցն է։

Չնայած Փաշինյանն անընդունակ է ապագայի տեսլական ներկայացնել, քանի որ երեք տարվա ընթացքում, բացի մի քանի մանր-մունր հարցերից, ոչ մի գլոբալ նշանակության հարց չի լուծել ու կապիտուլ յացիոն պարտության արդյունքում էլ երկիրը հասցրել է ծայրահեղ վիճակի։ Ո՞ւր են Նիկոլի խոստացած նախագծերն ու ներդրումային ծրագրերը, որոնք պետք է ընկած լինեին «տնտեսական հեղափոխության» օրակարգի հիմքում։ Դրանք այդպես էլ մնացել են խոստումների մակարդակում։ Եթե լինեին Հայաստանի զարգացման տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող նախագծեր, ապա նա առիթը չէր կորցնի դրանց մասին պարբերաբար հայտարարելու ու ժողովրդի աչքը խոթելու համար և չէր մնա Սևանա լճի մակարդակի բարձրացումը սենսացիա ներկայացնելու հույսին։ Դոկտոր-պրոֆեսոր պետք չէ լինել հասկանալու համար, որ լճի մակարդակի բարձրացումը ավելի շատ պայմանավորված է եղանակային պայմաններով, այլ ոչ թե կառավարության աշխատանքով։ Ուստի Փաշինյանի համար, անկախ կառավարության աշխատանքի արդյունքներից, ամենակարևորը ինչ-որ լուսավոր կետեր գտնելն ու հասարակությանը հրամցնելն է։ Այն էլ այն դեպքում, երբ մասնագետներն ի ցույց դրեցին հերթական սուտը՝ նշելով, որ նշյալ բարձրացումը ո՛չ պատմական է, ո՛չ էլ աննախադեպ:

 
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը ընդհանրապես ընդունակ չեն երկրի զարգացման օրակարգ ձևավորել, և երկրի տնտեսության փլուզումը փորձելու են կանխել ու աճի իմիտացիա ստեղծել արտաքին պարտքը ահռելի չափերի հասցնելու միջոցով։ Պատահական չէ, որ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր, թե պետք չէ պետական պարտքից վախենալ, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ապա իրենք կարող են 1 մլրդ դոլար պարտք վերցնել, զարգացած երկրներ կան, որ իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։ Փաշինյանը չի ուզում հասկանալ, որ չի կարելի Հայաստանը զարգացած երկրների հետ համեմատել, քանի որ մեր երկիրը չունի այն ներուժը, ինչպիսին ունեն նրանք։ Իսկ պարտքերի հաշվին տնտեսությունը պահելու համար մեծ ջանքեր ու մասնագիտական որակներ պետք չեն։ Ստացվում է, որ իշխանություններն ընտրել են ամենահեշտ ձևը, և իրենց հոգը չէ, որ այդ պարտքերը մնալու են պետության ու սերունդների ուսերին, կարևորը, որ իրենց գրպանից չգնա ու կարողանան այդ միջոցներն ուղղել, օրինակ՝ ասֆալտապատմանը ու ներքաղաքական դիվիդենտներ շահել։ Չհաշված, իհարկե, պարգևավճարները: Առանց դրանց այդ մարդիկ հո չե՞ն կարող ապրել>>:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․05.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փոր­ձան­քի ու անա­պա­հո­վու­թյան իշ­խա­նու­թյու­նը. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում. Մետաքսե Հակոբյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները. BBC News

23/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արմավիրի մարզում

23/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ. Մեդվեդև

23/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է. դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը. Զախարովա

23/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում. Մետաքսե Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է. դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը. Զախարովա

23/05/2026

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ...

ԿարդալDetails
Նորություններ

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. Էդգար Ղազարյան

22/05/2026

Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի պաշտոնական միջոցառմանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ. Մեդվեդև

23/05/2026

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ Հայաստանում կվռնդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե այդ երկրում սկսեն գործել եվրոպական գազի գները։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական