Վերջերս, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում պակասել է գիտական հոդվածների թիվը, կարծիք եղավ, որ բացի հոդվածների թվի նվազումը՝ մեկ այլ ցավոտ հարց էլ կա։ Այն է՝ հայոց լեզուն օտարվում է գիտությունից, եւ հատկապես երիտասարդ մասնագետ-հետազոտողներն աշխատությունները նախընտրում են անգլերենով գրել։
«Azg.am»-ը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանից հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք նման միտում։ Գիտնականը նախ նշեց, որ հատկապես բնագիտական գիտությունների պարագայում հայերենը երբեք էլ աշատանքային լեզու չի եղել։ «Խորհրդային տարիներին մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի եւ այս շարքի մյուս գիտաճյուղերի հոդվածների աշխատանքային լեզուն ռուսերենն էր։ Այլ էր պատկերը հումանիտար, այն էլ՝ հիմնականում հայոց լեզվի, պատմության, մշակույթի, հետ կապված գիտական աշխատանքների պարագայում։ Եվ եթե այսօր մեր գիտնականներն աշխատությունները հրապարակում են անգլերենով, սարսափելի ոչինչ չկա։ Ավելին, ցանկալի է՝ գիտական հետազոտությունները գրվեն բոլորին հասանելի եւ հասկանալի լեզվով։
Ես մեկ այլ մոլուցքի վրա ուշադրություն կհրավիրեի՝ երիտասարդ գիտնականները չեն դիմանում դրսի հրավերներին եւ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ լքում են Հայաստանը»,- ցավասրտորեն ասում է Միքայելյանը։
Դա թույլ չտալու եւ գիտական ներուժը Հայաստանում պահելու համար Բյուրականի ատսաղդիտարանի տնօրենը մշակել է սեփական բանաձեւը։ «Մեր աշխատակիցներին ես անդադար եւ աընդհատ (տարին մի քանի անգամ) գործուղումների եմ ուղարկում։ Մարդիկ, գնում, աշխարհ են տեսնում, եւ բավարարվածության զգացում ուենենալով՝ սիրով վերադառնում են։ Այդ մոլուցքը մարում ու հագեցնում եմ՝ գործողումների ուղարկելով։ Կարծես՝ աշխատում է»,- հավելում է Միքայելյանը։
Սեւակ Վարդումյան