Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ էր Ալիևին օդանավակայն պետք Վարանդայում (Ֆիզուլի)․ times.am

06/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու օր է՝ ադրբեջանական մամուլը հեղեղված է Արցախի Հանրապետության օկուպացված Վարանդա քաղաքում Ալիևի վարչակազմի կողմից օդանավակայան կառուցելու աշխատանքների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն արդեն իսկ երկու թռիչք է կազմակերպել դեպի այդ օդանավակայան՝ առաջինը Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747-400 ինքնաթիռն էր և երկրորդը AZAL ավիաընկերության քաղաքացիական բորտը, որի առաջին ուղևորները հիմնականում հենց լրատվական դաշտի ներկայացուցիչներ էին։

Անկեղծ ասած՝ երեկ և այսօր հասցրել եմ ադրբեջանցի լրագրողների պատրաստած մի քանի ռեպորտաժ դիտել համացանցում։ Տեսարանը, իհարկե, երկակի զգացողություններ է առաջացնում։ Մի կողմից ցավալի է տեսնել, թե ինչպես է Հայրենի հողիդ վրա հանգիստ թշնամին քայլում, մյուս կողմից էլ՝ ադրբեջանցիների ցուցամոլությունն ու շտապողականությունը հետաքրքիր հետևությունների առիթ է տալիս։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ լրագրողը իջնում է Վարանդայում վայրէջք կատարած ինքնաթիռից և նկարահանելու ոչինչ չունի, բացի այդ նույն ինքնաթիռից և երկայթյա պրոֆիլներով արագ հավաքված օդանավակայանի շենքից։ Մնացած ամեն ինչն այնտեղ ավերակ է։ Չկա ոչինչ։

Իհարկե, հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի բնակեցնեն այդ տարածքները։ Բայց միթե՞ դա պետք էր սկսել հենց օդանավակայանից։ Ակնհայտ է, որ ոչ։ Օդանավակայանը Վարանդայում Ալիևին այլ բանի համար է պետք՝ այդպիսով նա նոր ուղիներ է տրամադրում, օրինակ, Արցախում գտնվող ռուս խաղաղապահներին։ Ադրբեջանի իշխանությունները շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի ներկայությունն Արցախում չի սահմանափակվելու նախապես համաձայնեցված հինգ տարիներով և որ ապագայում այդ տարածաշրջանում տարբեր միջազգային ծրագրեր են իրականացվելու։ Դրա համար նա ամեն ինչ անում է, որպեսզի հենց Ադրբեջանը դառնա դեպի Արցախ տանող ճանապարհների հիմնական խաչմերուկը։ Այդ խնդրին ծառայելու համար է, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր թանկարժեք ճանապարհներ են կառուցում դեպի Արցախի տարբեր շրջաններ՝ լավ հասկանալով, որ կանխատեսելի ապագայում այդ ճանապարհները շահագործվելու են ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ զինվորականների և Արցախում աշխարհատնտեսական շահ հետապնդող երկրների համար։

Ըստ էության, սա Հայաստանը բլոկադայի ենթարկելու, տարածաշրջանային զարգացումներից դուրս մղելու և Հայաստան-Արցախ կոմունիկացիոն գործոնը թուլացնելուն ուղղված քաղաքականություն է։ Ճիշտ է՝ զուգահեռաբար Ալիևի վարչակազմը այս օդանավակայանով և ճանապարհների շինարարությամբ նաև ներքին լսարանին ուղղված փիար շոուներ է կազմակերպում, բայց բոլոր այս ենթակառուցվածքների հիմնական նպատակը աշխարհատնտեսական մրցակցությունն է և հետագայում Ադրբեջանի դերը Հարավային Կովկասում ու Արցախի ճակատագրում էլ ավելի մեծացնելը։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ
times.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները պաշտոնական Ստեփանակերտը համարում է նոր մարտահրավեր. Արցախի նախագահի խոսնակ

Հաջորդ գրառումը

Հադրութում ևս մի զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հադրութում ևս մի զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական