Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչի կարող է հանգեցնել «Զանգեզուրի միջանցքի» բացումը. Մոհսեն Փաք Ային

09/09/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվում Իրանի նախկին դեսպանը, ընդգծելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունը, ասել է, որ արևմտյան լրատվամիջոցներն օգտագործում են այդ հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները խաթարելու համար։

Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում իրանցի քաղաքական փորձագետ և դիվանագետ Մոհսեն Փաք Այինն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։ «Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի Ադրբեջան այցից հետո»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ կարծիք կա, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ։ 

«Թեև Ադրբեջանն ու Ռուսաստանը մեր բարեկամներն են, սակայն նախ և առաջ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը և բանակցությունների մեջ մտնենք Մոսկվայի և Բաքվի հետ՝ անորոշությունները վերացնելու համար, որպեսզի հասկանանք նրանց մտադրությունները և բացասական վարքագիծ չդրսևորենք, քանի դեռ հարցը չի պարզվել»,- ասել է նա։

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մի քանի ուղով։

Նրա կարծիքով, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գործողությունները կարող են լինել միջանցքի բացման ուղիներից մեկը, ինչը կհանգեցնի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, և այս դեպքում կխախտվեն նաև Իրանի և Հայաստանի միջազգային սահմանները։

«Եթե նման իրադարձություն տեղի ունենա, ապա արևմտյան երկրներն անպայման կօգնեն Հայաստանին, և տարածաշրջանում նոր պատերազմ կսկսվի, ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ տարածաշրջանում նոր պատերազմ լինի, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը վերջերս ավարտեցին Ղարաբաղյան պատերազմը և խաղաղության պայմանագիր են ստորագրում, և երկու կողմերն էլ հայտարարել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ուստի «Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է»,- ասել է նա։

Բաքվում Իրանի նախկին դեսպանը կարծում է, որ երկրորդ ուղին կարող են ինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, որոնց միջոցով Հայաստանի ազգային ինքնիշխանության շրջանակներում Ադրբեջանը կարող է մուտք ունենալ Նախիջևան։

Փաքայինը նաև հայտարարել է, որ եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ապա Հայաստանը  որոշակի պահանջներ կունենա, օրինակ՝ ակնկալել, որ Ադրբեջանը թույլ կտա իր տարածքով Իրան հասնել։ Բացի այդ, եթե Թուրքիան ցանկանա անցնել այդ երթուղով, ապա պետք է թույլ տա Հայաստանին հյուսիսային սահմաններից հասնել Սև ծովին, հավելել է նա։

«Այս նպատակներին հասնելը երկարատև բանակցություններ է պահանջում, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված չեն Հայաստանին նոր երթուղիներ տրամադրելու հարցում։ Եթե ​​այս հարցը լուծվի բանակցությունների միջոցով, ապա դա կարող է տևել մի քանի տարի, ինչի պատճառով էլ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են չնշել դա խաղաղության համաձայնագրում»,- ասել է նա։

Այսպիսով, Ռուսաստանի հայտարարությունը պետք է կշռադատվի բոլոր կողմերից՝ նախքան որևէ դիրքորոշում ընդունելը, քանի որ այս միջանցքը բացելու համար շատ խոչընդոտներ կան, ուստի  երկրների դիվանագետները պետք է բանակցեն Մոսկվայի հետ այս հարցում, շարունակել է նա։

«Թերևս, արևմտյան ԶԼՄ-ները շահարկել են Զանգեզուրի հարցը և ձգտում են խաթարել մեր հարաբերությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ»,- հավելել է Իրանի նախկին դեսպանը։

Ըստ նրա, Ռուսաստանը ձգտում է բացել «Զանգեզուրի միջանցքն» այնպես, որ այն գտնվի ռուսական զորքերի հսկողության տակ՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի հրադադարի պայմանագրի դրույթների, ինչին այս հարցում Հայաստանը դեմ է։ Հարցը, որը Պուտինը բարձրացրել է Բաքվում, հենց 2020 թվականի համաձայնագրի կետերից մեկն է, ասել է նա՝ նշելով, որ կետում ասվում է, որ կողմերը պետք է բացեն հաղորդակցության ուղիները։

«ՌԴ նախագահը Բաքվում դարձյալ կրկնել է այս դիրքորոշումը, ինչը, իհարկե, նոր դիրքորոշում չէ, քանի որ Լավրովը նույնպես նման դիրքորոշում էր հայտնել»,- նշել է Մոհսեն Փաք Այինը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամերիկյան ընկերությունը հետազոտություններ է անցկացնում ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման շրջանակներում

Հաջորդ գրառումը

Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հաջորդ գրառումը

Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական