«The Cotswold Auction» աճուրդի տունը վաճառքի կհանի Ուինսթոն Չերչիլի ծնոտի պրոթեզավորված մասը։ Այս մասին հայտնում է «The Guardian»-ը։
Միացյալ Թագավորության նախկին վարչապետը պրոթեզը կրել է՝ Համաշխարհային Երկրորդ պատերազմի ժամանակ խորհրդարանում «Պայքարելու ենք լողափերում» ելույթը կարդալիս։ Աճուրդի տան ղեկավար Լիզ Փուլն ասել է, որ ոսկյա շրջանակով պրոթեզը մշակել է Չերչիլի ատամնաբույժ Ուիլֆրեդ Ֆիշը:
Աճուրդի տունը պրոթեզի վաճառքից նախատեսում է մոտ 10 հազար դոլար եկամուտ ստանալ։ Այդ օրը վաճառքի կհանվի նաեւ այն խոսափողը, որով Չերչիլը Երկրորդ աշխարհամարտի ավարտի ժամանակ դիմել է ժողովրդին։
Ս․Վ․