Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն ամփոփեց գործունեության երկու տարին

28/12/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
  • Հայկական ժողովրդական արվեստը դառնում է ավելի մրցունակ
  • Հայկական ժողովրդական վաստակաշատ անսամբլների տարածքի խնդիրը վերջապես լուծվեց
  • Հայկական մշակույթի հանրայնացումը առաջին պլանում է

Դեկտեմբերի 27-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն ամփոփեց գործունեության երկու տարին։

2024 թվականը կենտրոնում գործող անսամբլների /Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլ (1938թ.), Հայաստանի պարի պետական անսամբլ (1958թ.), Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ (2005թ.), Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ (1987թ.), Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթ (1974թ.)/ համար հագեցած տարի էր։

Հիմնադրման օրվանից կենտրոնի առաջ ծառացել էին բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայինը սեփական տարածքի և բեմի բացակայությունն է եղել, որից բխել են մնացած խոչընդոտները։

ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումով Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը վերջապես կունենա սեփական տարածք, որտեղ արդեն մոտ ապագայում հայկական մշակույթը ներկայացնող արտիստներն ու երաժիշտները հնարավորություն կունենան իրենց սեփական տարածքում աշխատել և ստեղծագործել։

2023-2024թթ կենտրոնի առջև դրված էր համերգների մեծ քանակի ապահովում՝ երկու տարվա կտրվածքով ավելի քան 200 համերգ։

-Այդ քանակի հետ մեկտեղ ապահովվել է նաև ստեղծագործական որակ, որովհետև առաջնային ենք համարել ոչ թե քանակը, այլ որակը,-նշում է կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և ավելացնում,- «2024 թվականին կազմակերպությունն այդ դժվար պայմաններում ձևավորել է շուրջ 80 միլիոն դրամ արտաբյուջե, որի հիմնական մասը տրվել է տարբեր դահլիճների և բեմահարթակների վարձակալության համար, քանի որ մեր կենտրոնը չունի սեփական բեմահարթակ»։

Անցած երկու տարիները Կենտրոնում նշանավորվել են նաև տասնյակ հոբելյանական միջոցառումների իրականացումով, մասնավորապես՝ «Ալթունյան» պետական անսամբլի 85-ամյակը, Պարի պետական անսամբլի 65-ամյակը, Արամ Խաչատրյանի 120, Արտյուշա Կարապետյանի 95, Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի 100-ամյակները, Սրբուհի Լիսիցյանի 130, Էդվարդ Մանուկյանի 115, Ջիվան Գասպարյանի 95, 2024թ-ին՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 155-ամյակները, Հովհաննես Բադալյանի, Շառլ Ազնավուրի, Վլադիլեն Բալյանի, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները, Աշուղ Շահենի 115, Սոֆի Դևոյանի 75, Ռուբեն Ալթունյանի 85 և մեր կազմում գործող Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման 50-ամյակները։ Համերգներ են եղել նաև նվիրված Ֆրանկոֆոնիային, Պարի միջազգային օրվան, Աշխատավորների միջազգային օրվան և այլն։

Կազմակերպվել է «Զարկֆեստ» յարխուշտայի փառատոնը Դաշտադեմի հնամենի ամրոցում։ 2024 թվականին Կենտրոնը շատ ակտիվ գործունեություն է ծավալել նաև մայրաքաղաքից դուրս, շուրջ 100 համերգային ծրագրեր Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում, քրեակատարողական հիմնարկներում, մանկատներում, զորամասերում, իրականացվել է ծրագրեր ազգային փոքրամասնությունների համար՝ հատկապետ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված համերգ երեկոն Սարդարապատի հուշահամալիրում։

Կազմակերպությունը համատեղ համերգներով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղից գաղթած մշակույթի բնագավառի մեր հայրենակիցների հետ: 2023 թվականին կազմակերպել և իրականացրել է Հայաստանի և Արցախի ազգային նվագարանների նվագախմբերի համատեղ համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, 2024թ-ին` «Ջավախքի ձայնը» համերգային մրցույթ-համերգը, որի ընթացքում Ջավախքից մրցույթով ընտրված տաղանդավոր պատանիները ներկայացան «Առնո Բաբաջանյան» համերգարսահում։

2023-2024թթ հագեցած են եղել նաև անսամբլների գործունեությունը միջազգայնացնելու գաղափարով:

Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը 2023թ-ին Հունաստանի Ագրինիո քաղաքում մասնակցել է պարի միջազգային փառատոնին, 2024թ-ի հունվարին Հայաստանի պարի պետական անսամբլը 20 համերգով ներկայացել է Սաուդիան Արաբիայում, Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը 23 համերգով մեկ ամիս շարունակ հանդես է եկել  Ֆրանսիայի մի շարք քաղաքներում՝ ներկայացնելով հայկական մշակույթը ֆրանսիացի շուրջ 30 հազար հանդիսատեսի, իսկ նոյեմբեր ամսին, հայկական մշակույթի օրերի շրջանակներում ալթունյանցիները եղել են նաև Թուրքմենստանում։ Մայիսին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը մասնակցել է Թբիլիսիում կայացած ամենամյա Վարդատոնին՝ նվիրված Սայաթ-Նովային։

Եղել են նաև մի շարք արդյունավետ հայ-ֆրանսիական համագործակցություններ, մասնավորապես.

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի շրջանակներում «Սաթե Աթղը» կազմակերպության և ֆրանսիացի հայտնի բեմադրիչ-խորեոգրաֆ Մուրադ Մերզուկի հետ «Նռան Գույնը» պարային բեմադրությունը, Ֆրանսիայի «Պրելժոկաժ» երիտասարդական բալետային խմբի արտիստների մասնակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյանի բեմադրած «Բալետ-Փարաջանով» պարային բեմադրությունը։

Կազմակերպության ձևավորման հենց սկզբից մեծ ուշադրություն է դարձվել ՊՈԱԿ-ում գործող անսամբլների բրենդինգին և հանրայնացմանը, մասնավորապես կենտրոնի և գրեթե բոլոր անսամբլների համար ստեղծվել են նոր ապրանքանշաններ /լոգո/, առաջնային խնդիր է դրվել սոցիալական հարթակներում պատշաճ և գրագետ ներկայանալու համար, ֆեյսբուք, ինստագրամ և այլ սոցիալական հարթակներ։ Ստեղծվել է նոր կայք, որտեղ ներկայացվել են կենտրոնի բոլոր արտիստների, երաժիշտների և անսամբլների անցած ուղին, պատմությունը, հավաքագրվել են ֆոտո և վիդեո արխիվները, իսկ որ ամենակարևորն է` բացի այլ կայքերում վաճառք իրականացնելուց, կենտրոնի համերգների տոմսերն արդեն վաճառվում են նաև սեփական կայքի միջոցով։

Կազմակերպությունն արդեն պլանավորել է 2025 թվականին կայանալիք համերգները, որոնք արդեն իսկ հստակեցված օրեր, վայրեր և խորագրեր ունեն։

Զրույցի ավարտին Արմեն Սարգսյանը հավելեց,- «Նշենք, որ գալիք տարի ունենք մի շարք հոբելյանական երեկոներ՝ նվիրված կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին, ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակին, մեր սիրելի դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի 60-ամյակին, Հայաստանի ազգային նվագարանների հիմնադրման 20-ամյակին, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին, պարարվեստի նվիրյալ Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ Երևանում և ՀՀ մարզերում պատրաստվում ենք իրականացնել պարարվեստի միջազգային օրվան նվիրված Պարի միջազգային փառատոն։ Համերգներ կունենանք նաև Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Էջմիածնում, Մեծամորում և այլ համայնքներում»։

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն

28․12․2024թ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Օպելի պատմությունը». Հայր ու որդի դարձան հանրային պարսավանքի առարկա. Դավիթ Անանյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

19/06/2025
Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան․ «Հրապարակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական