Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին. «Քարնեգի». «Ազատություն»

02/07/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին, հաղորդում է  Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների։

«Ազատությունը» գրում է, որ ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։

Եվրամիությունը նաև Երևանին ու Բաքվին էր առաջարկում այս նախադեպով առաջնորդվել, սակայն «քննարկումները խափանվեցին. նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր բռնկումներից, ապա՝ 2023 թվականին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո», գրում է Քարնեգիի վերլուծաբանը։

Տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը մնում է Հարավային Կովկասում չլուծված հիմնական հարցը՝ «Միջին միջանցքը», որը կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանից անցնող ճանապարհներին՝ կապելով Չինաստանը Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ու Հարավային Կովկասի միջոցով, ինչն ահռելի նշանակություն է ստացել հատկապես Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Այդ ճանապարհի մի մասը տեսականորեն կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ կապելով Թուրքիան Ադրբեջանի, այնուհետև Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ Անկարան հատուկ հետաքրքրություն ու շահեր ունի։

«Բաքուն ընդհանուր առմամբ չի առարկում», – փաստում է Քարնեգիի վերլուծաբանը», – հավելելով, – «Միաժամանակ, Ադրբեջանը պնդում է, որ պետք է սկսել հարավային ճանապարհի բացումից, որը Ադրբեջանը կկապի իր անկլավի՝ Նախիջևանի հետ:
Այս նախագիծը, Բաքվի ձեռամբ ներառվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի վերաբերյալ՝ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ փաստաթղթում, որը ենթադրում էր Ռուսաստանի մասնակցությունը երթուղու ապագա կառավարմանը»։

Սակայն այսօր Երևանը առարկում է՝ պնդելով, որ ինքը պետք է իրականացնի վերահսկողությունը՝ մաքսային տուրքերից և անձնագրային ստուգումից մինչև անվտանգություն, նշել է վերլուծաբանը, շարունակելով, որ Բաքուն իր հերթին պնդում է, թե պատրաստ չէ ներդրումներ կատարել տրանսպորտային մի նախագծում, որի ճակատագիրը կարող է հարցականի տակ հայտնվել, օրինակ՝ «եթե Հայաստանում իշխանափոխություն լինի», հղում անելով իր աղբյուրներին՝ գրում է Քարնեգիի վերլուծաբանը, հավելելով՝ Ադրբեջանը պահանջում է ներգրավել արտաքին երաշխավոր՝ երթուղու կայուն գործունեությունն ապահովելու համար։

«Այս դիրքորոշումը, ըստ երևույթին, կիսում է նաև Թուրքիան, չնայած Երևանը դեռևս հույս ունի համոզել Անկարային ճանաչել երթուղու նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունենալու՝ Հայաստանի իրավունքը»։

Այս պայմաններում ներկայացված ամերիկյան առաջարկը ընդհանուր գծերով նման է եվրոպականին, որով նախատեսվում էր ճանապարհի կառավարումը արտապատվիրակել օտարերկրյա, մասնավոր ընկերության։ «Միաժամանակ, Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես որ արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում», – պնդում է Օլեսյա Վարդանյանը, որն ավելի վաղ նաև ղարաբաղյան հակամարտությանը մանրակրկիտ հետևող Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբանն էր։

Այս տարբերակն առաջ տանելու համար, ըստ նրա աղբյուրների, Վաշինգտոնը պետք է մեծ ջանքեր գործադրի. «Կա՛մ համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պահանջից և ստորագրել խաղաղության համաձայնագիրը. դրան կարելի է հասնել, օրինակ, Իլհամ Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով»,-նշում է հոդվածագիրը։

Եվ երկրորդ տարբերակը, ըստ ներկայացմամբ, ճնշում գործադրելն է Երևանի վրա, որպեսզի Հայաստանը համաձայնի ամերիկյան մոդելին և հրաժարվի երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից։ Փաստելով, որ այս տարբերակն առավել իրատեսական է, Քարնեգիի վերլուծաբանը գրում է՝ ամենայն հավանականությամբ, դրանով Հայաստանը նաև ստիպված կլինի հրաժարվել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ի վերջո արագորեն կնքելու և երկարամյա մեկուսացումից շուտափույթ դուրս գալու հույսերից։

Չնայած քննարկումները դեռևս սկզբնական փուլում են, և մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ մի պաշտոնյա վստահություն է հայտնել դրա հաջողության նկատմամբ․ «Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար», – ասել է նա Քարնեգիի վերլուծաբանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ականները Ադրբեջանի պատվիրակության հետ համաձայնության են եկել և չեն աջակցել հայ գերիների «դատավարությունները» մշտադիտարկելու համար Բաքու միջազգային դիտորդներ ուղարկելու առաջարկին․ Գալստյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի և Ադրբեջանի համար բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են. Զախարովա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի և Ադրբեջանի համար բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են. Զախարովա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական