ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորների փոխանակման գործարքի կապակցությամբ՝ այն որակելով «գերազանց»։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Ատլանտայում կայացած հանրահավաքում։
«Ես կցանկանայի շնորհավորել Վլադիմիր Պուտինին ևս մեկ հիանալի գործարքի համար», – ասել է Թրամփը, որին մեջբերում է The Washington Examiner-ը:
ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ «հաճելի է խոսել» ամերիկացի քաղաքացիների վերադարձի մասին, սակայն ԱՄՆ-ն, նրա կարծիքով, «սարսափելի գործարքներ է անում»։
Օգոստոսի 1-ին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բելառուսը, Գերմանիան, Սլովենիան և Նորվեգիան իրականացրել են կալանավորների փոխանակման՝ նորագույն պատմության մեջ աննախադեպ գործարք։ Դրան մասնակցել է 26 մարդ։ Փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Տասը մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հանձնվել է Ռուսաստանին, 12-ը՝ Գերմանիային, չորսը՝ ԱՄՆ-ին։