Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև այս տարվա առաջին հեռախոսազրույցի մասին։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ մոտ մեկ ժամ տևած զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։
Ուշակովը նշել է, որ զրույցը կառուցողական է եղել։
Զրույցի ընթացքում Թրամփը և Պուտինը մտքեր են փոխանակել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռուսաստանի առաջնորդը իր տեսակետներն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման վերաբերյալ։
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը։ Պուտինը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների և անձամբ Թրամփի միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։
Նշենք, որ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկեց ռուսական նավթի մասով կիրառված պատժամիջոցների մի մասը։
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկումը հնարավորություն կտա իջեցնել նավթի համաշխարհային գները: