ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրայնացվեց հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, և բացահայտված մի շարք իրողությունումկրկին երևաց իշխանությունների կողմից ծրագրված խորքային գործընթացների մի ողջ շղթա։ Եվ, եթե այլ պարագաներում խոսք կարող էր գնալ ապազգային, քայքայիչ ծրագրերի մասին՝ թելադրված տեղական կամ օտար հակահայկական ուժերի կողմից, ապա չափորոշիչների պարագայում հետքերն ուղիղ տարան Թուրքիա։
Ներկայացված փաստարկված մեղադրանքներին ի պատասխան՝ թուրքական նախագծերի մեջ տարիներով թրծված, թուրքական կազմակերպություններից մշտապես խոշոր ֆինանսներ ստացող հայկական շրջանակներ, փորձելով փրկել դեմքերը, այս օրերին իրագործում են ոչ պակաս մի վտանգավոր գործողություն, այն է՝ «բարի թուրքի» կերպարի լայն քարոզչություն Հայաստանում։
Ստեծվել է մի իրավիճակ, երբ ստիպված ենք հանրության որոշ հատվածների և շրջանակների «ապացուցել» որոշ աքսիոմատիկ ճշմարտություններ։ Այսպես.
1. Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը և չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ:
2. Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի 2020 թ. սոցհարցումներով Հայաստանը համարվում է Թուրքիայի գլխավոր թշնամի պետություններից մեկը։ Թուրքական քարոզչական պատերազմում պարբերաբար դրսևորվում են թուրքերի՝ ավելի խորը արմատներ ունեցող այն տեսակետները, որոնցում Հայաստանը ընկալվում է ոչ թե պարզապես թշնամի, այլ «չիբան», որն աճել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև։
Թուրքիան բացահայտ բոլոր տեսակի, այդ թվում և ռազմական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին՝ անընդմեջ կազմակերպելով զորավարժություններ Նախիջևանում:
Տե՛ս ստորև ներկայացված փաստաթուղթը.

4. Թուրքական բանակի հրամանատարական ողջ կազմը, որը պետության գլխավոր ուժն է, բացառապես սնվում է ազգայնական, քեմալիստական գաղափարներով:
5. Թուրքիայի նախագահ Էրդողանը հակահայկական իր հայտարարություններում դրսևորում է բացահայտ կոշտ ատելության խոսք: Ամենաթարմ օրինակներից մեկը, դեռևս այս տարի արված, նրա հայտնի «սրի մնացուկներ» արտահայտությունն էր: Էրդողանը չի թաքցնում, որ ավարտին է հասցնելու իր նախկիների գործը. «Մենքթույլչենքտա, որայդսրիցփրկվածներնուահաբեկիչներընորիցապստամբեն։Նրանքմինչևհիմադեռկան, չնայածմերերկրումնրանցթիվըբավականքչացելէ»։
6. Թուրքիայում այսօր էլ հայ-«էրմենի» բառը հավասարազոր է հայոյանքի կամ «տգեղ» արտահայտության։Անգամ Էրդողանի մակարդակով է այն հայտարարվում և Թուրքիան անթաքույց պետականորեն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը (տես Էրդողանի հարցազրույցը:
7. Թուրքական պաշտոնական պատմագրությունը շարունակում է կեղծել հայոց պատմությունը, Հայաստանի պատմական ժողովրդագրությունը, հայակական տեղանունները, որի համար հսկայական միջոցներ է ծախսում. հրատարակում է գրքեր, վարձում է արևմուտքի գիտական, նաև որոշ հայագիտական կենտրոնների տարբեր մասնագետների։
8. Էրդողանը մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ ստեղծում է Հայոց ցեղասպանությունը ժխտող հանձնաժողով:
9. Թուրքիայի գլխավոր վարչապետական արխիվի առաջին հարկում հենց այսօր էլ մի ողջ սենյակ տրամադրված է հակահայկական գրականության վաճառքին: Այս գրականության միջոցով ամենաբիրտ ձևով կեղծվում են հայոց պատմությունը և ժխտվում Հայոց ցեղասպանությունը:
10. Թուրքիայի կրթության նախարարության կողմից հաստատված պաշտոնական դասագրքերում Օսմանյան կայսրությունում հայ ժողովուրդը ներկայացվում է որպես անջատողական, իսկ Հայաստանի առաջին և ներկայիս հանրապետությունները`Թուրքիայի թշնամի պետություն։ Բացի այդ` հայ ժողովրդին են վերագրվում ցեղասպանական գործողություններ և ցեխ է շպրտվում հայոց ազատագրական պայքարի ու Հայոց ցեղասպանության իրողության վրա (տես հղումը)։
11. Թուրքիան պաշտոնական դասագրքերում իր պաշտպանությունն է հայտնում ագրեսոր և այսօր Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանին, և որպես առանձին դասընթաց`այդ դասագրքերում ընդգրկված են Խոջալուի դեպքերը, որտեղ հայերը կրկին ներկայացված են իբրև «ցեղասպան» (տես հղումը, էջ 224)։
12. Թուրքիայում շարունակում են գործել տեղանունների փոփոխման և կեղծման պետական հանձնաժողովները: Իսկ Արևմտյան Հայաստանի փոխարեն թուրքական մտացածին Արևելյան Անատոլիա եզրի ներմուծումը հայկական պատմագիտություն, ուղղակիորեն Արդուլ Համիդի և Քեմալ Աթաթուրքի` այս ուղղությամբ արված հրամանագրերի ի կատարածումն է Հայաստանում։ Այն բացահայտ նշանակում է հրաժարում Արևմտյան Հայաստանից ու Հայոց ցեղասպանությունից։ Հիշեցնենք՝ Անատոլիա եզրույթը, որը նշանակում է «Արևելք», կիրառվել է Փոքր Ասիայի համար, իսկ Արևելյան Անատոլիա եզրույթի շրջանառությունը (բառացի՝ Արևելքի Արևելք) աբսուրդ է և դրվելով շրջանառության մեջ Թուրքիայի կողմից՝ ունի միմիայն քաղաքական նպատակներ։
13. Ի տարբերություն Հայաստանի` թուրքական պետությունը բացահայտ պայքարում է սորոսական կազմակերպությունների դեմ՝ ամուր պահպանելով իր պետության անվտանգությունն ու պետական գաղափարախոսությունը:
14. Թուրքիայի` արդեն մեծամասնություն կազմող իսլամիստների համար Հայաստանը և հայերը շարունակում են մնալ որպես գյավուր-անհավատ:
15. Մեր քթի տակ` Իգդիրում, որի բնակչության մեծ մասն արդեն ադրբեջանցիներ են, գործում է «հայերի իրականացրած ցեղասպանության» թանգարան, իսկ Երևանում աշխարհի միակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ Հարություն Մարությանը, ինչպես նաև իր թիմը, որդեգրել է վտանգավոր քաղաքականություն։ Անգամ աշխատակիցներից մեկը՝ Ռոբերտ Թաթոյանն, իր ֆեյսբուքյան էջում ծաղրի է ենթարկում զորավար Անդրանիկին՝ հայոց ազգային մեծ հերոսին, որի կենդանության օրոք նրա մասին ժողովուրդը հյուսել է հարյուրավոր երգեր, պատումներ, պատմություններ, հայերեն, թուրքերեն, հունարեն, քրդերեն և այլն։ Ռոբերտ Թաթոյանը մեղադրում է Անդրանիկին, որ նա «այդպես էլ չկարողացավ աճել, մեծանալ իր ֆիդայական շալվարներից»։ Հավանաբար՝ Ռ. Թաթոյանն արդեն աճել է և, հետաքրքիր է, թե ի՞նչ շալվար է կրում… Եվ սա այն պարագայում, երբ զորավար Անդրանիկը հայտարարված է եղել Թուրքիայի թիվ մեկ թշնամին։ Հիշեցնենք մեկ անգամ ևս, որ մեր ազգապահպան հերոսների վարկաբեկումը թուրքական պետության և պաշտոնական պատմագրության հատնի թեզերից մեկն է։ Ավելին, եթե այսօր Թուրքիայում որևէ մեկը փորձի վարկաբեկիչ խոսք ասել իր հերսների հասցեին, քրեորեն կպատժվի։
16. 80 մլն Թուրքիայում գործում են բազմաթիվ հակահայկական պաշտոնական և սոցիալական կայքէջեր, որոնք ամենօրյա քարոզչություն են կատարում:
17. Իգդիրում այժմ գործում է ԱՍԻՄԴԵՐ ադրբեջանական-թուրքական ֆաշիստական կազմակերպությունը, որը տարածում է հակահայկական կեղծ քարոզչություն և սպառնալիքներով թիրախավորում է Հայաստանն ու հայ պատմաբաններին:
18. Թուրքիայի դեմոկրատ սոցիալիստները հալածվում են ոչ թե հանուն Հայոց ցեղասպանության և Հայաստանի շահերի, որը ծիծաղելի է, այլ թիրախավորվում են՝ ի պաշտպանություն իրենց երկրի դեմոկրատականացման, քրդական շարժումների, ինչպես նաև ամեն օր Թուրքիայում տեղի ունեցող կանանց ու երեխաների սպանությունների, բռնաբարությունների և իրենց սոցիալիստական գաղափարների համար: Իսկ այդ գաղափարները կանգ են առնում այն սահմանագծում, երբ հարցը վերաբերում է հայոց արդար պահանջատիրությանը։
19. Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղապանությունը և շարունակաբար ժխտում է այն, չի պատրաստվում հայցել ներողություն՝ հայ քստմնելի ներողների առկայության պարագայում: Ճիշտ հակառակը` բազմաթիվ պաշտոնական գրքերում ու կայքերում հայերին ցույց է տալիս որպես ցեղասպան։
20. Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ, ժխտմամբ և պղծմամբ:
21. Թուրքիայի ներկայիս Սահմանադրության մեջ շարունակում է ամրագրված մնալ 301 հոդվածը, որի համաձայն թուրքականությանը, թուրքական ինքնագիտակցությանը վիրավորանք հասցնելը կամ նվաստացնելը քրեորեն պատժելի է, և օրենսդրորեն արգելված է Հայոց ցեղասպանության ճանաչումը։
22. Անկախ Հայաստանում Հայոց պատմության «բարեփոխիչներն» իրականում թուրքորոշիչներ ներմուծելով և սնվելով թուրքական ֆոնդերից՝ նպատակ են դրել մեր պատմության խեղմամբ լվանալ հայ երիտասարդների ուղեղները, փոփոխության ենթարկել ու մոռացության մատնել մեր կոլեկտիվ հիշողությունը, որի հիմանական հանգուցակետը Հայոց պահանջատիրությունն է, և կազմալուծել Հայոց ցեղասպանության, որպես միջազգային հանցագործության, տարիների պայքարի գնով հաստատված իրողության հիմքերը:
23. Հայաստանյան այս «բարեփոխիչները» շրջանառում են հայտնի թուրք կեղծարարներ Էսատ Ուրասի և Քյամուրան Գյուրունի ապագիտական ու հակահայկական տեսակետները, ըստ որոնց, հայերը եկվորներ են և իրենց բնօրրանում չունեն վաղնջական ժամանակներից սկսած պատմություն, ուստի և չունեն պատմական իրավուքներ ու պահանջատիրություն։
24. Պատահական չպետք է համարել բազմիցս Թուրքիա այցելած և հայտնի գրանտային ծրագրերի մասնակցող ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի՝ 2020 թ. ապրիլին 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ամրագրված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից «Պահանջում եմ» բառի հեռացումը։ Մարությանը պաշտոնապես հայտարել է, որ եկել է վերաձևելու Հայոց ցեղասպանության կարծրատիպերը։
3. Էրդողանը չի թաքցնում իր նեոօսմանիստական և պանթյուրքիստական ծրագրերը և կոշտ սպառնում է միջամտել արցախյան հակամարտությանը՝ ռազմական գործողություններով: Հնարավորության դեպքում Թուրքիան կշարունակի նոր տարծքներ զավթել և իրականացնել հայ ժողովրդի վերջնական ոչնչացումը:

25. Հայոց պատմության դասագրքերում այս նույն գաղափարների ներմուծողներին պետք է դիտել նույն մարությանական շրջանակի ծիրում։ Այս շրջանակի բոլոր թելերը կապվում են Հրանուշ Խառատյանի «Հազարաշեն» ՀԿ-ին, որի համահիմնադիրներից է նաև Հարություն Մարությանը։

26. Ստամբուլյան «գայթակղիչ» շրջագայությունների շրջանակներում Հայոց պատմության առարկայական չափորոշիչների լրամշակման թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանն ու իր գործընկերները Հայոց պատմությունը, Հայոց ցեղասպանության իրողությունը հանել են առուվաճառքի։ Այս «բարեփոխիչները» անգամ չեն տիրապետում Օսմանյան կայսրության և Թուրքիայի պատմությանը, տեղյակ չեն Թուրքիայի «Խորքային պետության» կարևոր ուժի առկայության մասին, որ ամեն վայրկյան կարող է խեղդել իր երկրի պետականությանն ու ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրևսևորում, իսկ դեմոկրատ փոքր խմբերի գոյության թողտվությունն ընդամենը արևմուտքի աչքին թոզ փչելու համար է, իբր թե Թուրքիայում կան նաև դեմոկրատական գաղափարներ:
27. Չափազանց վտանգավոր է, որ մի քանի նորաթուխ պատմագիտության թեկնածուներ և հատկապես մի խումբ ազգագրագետներ ու իրենց ցեղասպանագետ հորջորջողներ` գրանտային ընչաքաղցությամբ թուրքորոշիչներով Հայոց պատմության այս վերաձևողները, չեն հասկանում դասագրքային այս պարզ ճշմարտությունները կամ իրենց գրանտերի դիմաց գիտակցաբար դարձել են Հայոց պատմության և գրականության ռեվիզիոնիստ-պոլիցայներ: Իսկ այս թուրքանպաստ գործընթացներին դիմադրողներին, որպես գավառամիտ, հետադեմ կամ մարգինալ պիտակավորումից փչում է աբդուլհամիդյան ու ստալինյան հոտ։
28. Ցավոք սրտի, այս գրանտակերները Թուրքիան պատկերացնում են միայն Ստամբուլ քաղաքով և մի քանի այսպես կոչված դեմոկրատներով ու հասարակական կազմակերպություններով։ Թող չփորձեն հայ ժողովրդին մոլորության մեջ գցել ստամբուլյան մի քանի դեմոկրատներով, առաջադիմականներով կամ ՀԿ-ներով։ Եվ այս նույն «համակեցություն» քարոզողներն արդյո՞ք ողջ-առողջ կվերադառնան, եթե փորձեն իրենց այս ծրագրերը տարածել Անկարայում, Տրապիզոնում, Կայսերիում, Սամսունում, Էրզրումում, Վանում, Արդահանում, Իգդիրում և այլն։
29. Հիշեցնենք, որ 70 տարի Սովետական միությունն իր հզոր գաղափարական մեքենայով ամեն ինչ արեց, որ ջարդ ու փշուր լինեն Հայոց ազգային արժեքներն ու ոգին։ Բայց չհաջողեց։ Պատահական չէ նաև, որ վերոնշյալ ռևիզիոնիստների թուրքորոշիչների պաշտպանությամբ չհապաղեց հանդես գալ 1992 թ. հակահայ-ազգայնամոլ «Գորշ գայլերի» կազմակերպության հիմնադիր-նախագահ Ալփ-Արսլան Թուրքեշի հետ համբուրվող Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ որի`«Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», իսկ «Պատմությունը կեղծ գիտություն»։ Նշենք նաև, որ ներկայիս կրթության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը հովանավորում է այս բոլոր ազգադավ գործընթացները, հայտնի լևոնալեզներից մեկն է։
30. Թուրքիայի պետական քաղաքականության մեջ բոլորվին էլ խնդիր դրված չէ երկիրը հռչակել դեմոկրատական։ Նման գաղափարներով տոգորված Հրանտ Դինքը ողջ մարդկության աչքի առջև սպանվեց, և այդ հանցագործության մանրամասները մինչ օրս բացահայտված չեն։
31. Թուրքիայում ապրող այն մարդկանց, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանն ու հայ ժողովուրդը, մշտապես իր դռները բացել է նրանց առաջ։ Բայց կրկին ուզում ենք հիշեցնել, որ այդ մարդկանց թիվը 80 մլն Թուրքայիում կազմում են 0.0 %:
Ահա թուրքական պետական մեքենայի՝ վերոհիշյալ կետերով ներկայացված դիրքորոշումներն ու սկզբունքները, որոնք հանդիսանում են իրական այլատյացության վառ օրինակներ, և այս հանգամանքներում Հայաստանում նման թուրքորոշիչների իրականացումը լուրջ սպառնալիք է յուրաքանչյուրիս անվտանգությանն ու ֆիզիկական գոյությանը:
Ազգային արժեքների և հայոց պատմության վրա թուրքորոշիչներով հարձակումը չի հաջողվելու և ոչ մեկին։ Այն պետական դավաճանություն է ողջ հայ ժողովրդի հանդեպ և անարգանք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վստահ ենք, որ այս դավադիր հարձակումը ազգային արժեքների վրա կդառնա հայ ժողովրդի վերամիավորման նոր սկիզբ:
Աղբյուրը` Yerkir.am