Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան փորձում է վերացնել Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները. Հերթական փորձը Լիտվայի պետական արխիվն է. «ՕՐԵՐ»

07/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիտվայի կենտրոնական պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված հրապարակումը՝ լիտվական արտգործնախարարության և Վիլնյուսում Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո։ Արխիվը պնդում է, որ ինքը քաղաքականացված չէ, իսկ իր կայքէջում Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումը եղել է պատմական փաստերի ներկայացում։

Մայիսի 6-ին այս մասին հետաքննական հոդված է տպագրել լիտվական  www.lrt.lt առցանց թերթի մեկնաբան Գաբրիելա Ժիմնտայտեն, որին կատարվածի մասին հայտնել է  արխիվի  աշխատակիցներից մեկը։

Միևնույն ժամանակ, կենտրոնական արխիվի ծառայության ղեկավար Ինգա Զակշաուսկիենեն հաստատել է, որ այս հարցով ապրիլի 28-ին կազմակերպվել է հրատապ հանդիպում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրենց ակնարկել են, թե իբր արխիվը փորձում է քաղաքականացնել հայ ժողովրդի ցեղասպանության հարցը։ Թուրքական կողմը նաեւ մտահոգություն է հայտնել, թե ինչու են պետական արխիվները իրենց թույլ տալիս հրապարակել և հանրայնացնել, հնարավոր  քաղաքական հարցեր։ Մինչդեռ, Ինգա Զակշաուսկիենեն թղթակցին հայտնել է, որ իր ղեկավարած ծառայությունը և արխիվը ապաքաղաքական են։

«Ես չեմ տեսնում, որ արխիվը իր հրապարակմամբ որևէ հարցի քաղաքականացման մեջ ներգրավված լինի»,- ասել է նա։

«Իմ ներկայիս դիրքորոշումն այն է, որ սա բացարձակապես քաղաքական հարց չէ․ դա գիտական ուսումնասիրություններով հաստատված պատմական փաստերի արձանագրում է», – ընդգծել է Լիտվայի գլխավոր արխիվագետը։

Նա թղթակցին հայտնել է նաեւ, որ բացարձակապես ոչ մի պաշտոնական գրություն կամ զանգ չի ստացել։ «Դա պարզապես այց էր, որը ես կբնութագրեի որպես փափուկ ուժի միջոց՝ իրենց դիրքորոշումը քաղաքավարի կերպով բացատրելու համար», – նշել է Ի. Զակշաուսկիենեն։

Իսկ Լիտվայի ԱԳՆ միջամտության մասին կենտրոնական արխիվի փաստաթղթերի տարածման բաժնի ղեկավար Դժյուգինտա Աբրոմայտիենեն նշել է, որ այս հարցով  ԱԳՆ ներկայացուցիչներից ոչ պաշտոնական զանգ է ստացել։

«Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել, որ արխիվի կողմից կայքէջում հրապարակված գրառումը կվնասի Լիտվայի և Թուրքիայի միջև երկարաժամկետ հարաբերություններին»,- ասվում էր Elta-ին ուղղված  պատասխանում։

Սակայն ԱԳՆ-ն հերքել է, որ պետական կառույցներին այս հարցով որևէ առաջարկ կամ հանձնարարական է տրվել։

Թուրքիայի դեսպանատունն էլ իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Լիտվայի Սեյմի 2005 թվականի բանաձևը կողմնակալ է և արտացոլում է միայն այն ընդունած պատգամավորների կարծիքը։ Թուրքիայի դեսպանատունը ընդգծել է, որ «ցեղասպանություն» տերմինը իրավական սահմանում ունի և կարող է հաստատվել միայն իրավասու դատարանների կողմից՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի եւ որ 1915 թվականի իրադարձությունները շարունակում են մնալ քննարկման առարկա, և այս հարցը «անվիճելի փաստ» չէ։ Դեսպանատունը նաև նշել  է, որ Թուրքիան չի ժխտում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի կրած տառապանքները և հիշատակում է զոհերին, սակայն դեմ է հարցի քաղաքականացմանը։ Նրանք առաջարկում են ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ անկախ փորձագետների մասնակցությամբ։ Դեսպանատունը նաև կոչ է անում, որ բոլոր արխիվները բաց լինեն գիտական ուսումնասիրությունների համար։

Հոդվածագիրը նաեւ հիշեցնում է, որ Լիտվայի Սեյմը 2005 թվականին ընդունել է բանաձև, որով դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը, իսկ Եվրոպական խորհրդարանը նմանատիպ ճանաչում է արել 2015 թվականին։ Թուրքիան, հակառակ դրան, չի ընդունում, որ հայերի ցեղասպանություն է իրականացվել Օսմանյան կայսրությունում։

Այսօր, կատարվածին անդրադարձել է նաեւ լիտվական մի այլ առցանց պարբերական՝ lrytas.lt-ը, տպագրելով Լիտվայում մեծ ճանաչում ունեցող լիտվահայ եւ միաժամանակ Հայաստանի պատվո հյուպատոս Կարապետ Բաբայանի հոդվածը, որտեղ մասնավորապես անդրադառնալով արխիվի կայքէջից Հայոց ցեղասպանության մասին գրության հեռացման փաստին, նշել է. «Թուրքիան ունի Գլխավոր շտաբի վարչության և Ռազմավարական հետազոտությունների գրասենյակի արխիվները, որտեղ պաշտոնյաները որոշում են, թե որ պատմաբաններն ու հետազոտողները կարող են տեսնել այդ փաստաթղթերը և ինչ նյութեր են թույլատրվում ուսումնասիրել: 1960-ական թվականներից ի վեր, երբ մասնագետների սահմանափակ շրջանակին թույլատրվեց մտնել թուրքական արխիվներ, պետությունը գիտակցեց, թե որքան զգայուն և վարկաբեկող տեղեկատվություն կարող են պարունակել դրանք: Արդյունքում, սկսվել է արխիվների համակարգված պետական ​​​​վերահսկողություն: Թուրքիայի Հանրապետության պատմությունը տեսել է մեկից ավելի ռազմական հեղաշրջումներ, և դրանցից յուրաքանչյուրից հետո նոր իշխանության եկած խմբերը հերթով ոչնչացրել, թաքցրել կամ վերակազմակերպել են արխիվները»:

Մյուս կողմից, Կարապետ Բաբայանը հստակ արձանագրել է, որ «Հայոց ցեղասպանության հետաքննության և Թուրքիայի ու Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների միջև նաև ուղղակի կապ չկա։ Պատմական հետազոտությունները դիվանագիտական ​​կամ քաղաքական հարցերի հետ կապելու փորձը կարող է դիտվել որպես անուղղակի ճնշում կամ շանտաժ։ Թուրքիան կարող է ցանկացած պահի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ հենց նա է փակել սահմանը և հրաժարվել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»։

Հայաստանի Պատվո հյուպատոսը վերջում հստակ ընդգծել է, որ «Լիտվայի արխիվների գործունեությանը, պատմական հետազոտությունների ուղղություններին կամ ժողովրդավարական պետությունում գիտնականների աշխատանքի ազատությանը օտարերկրյա պետությունների կողմից ցանկացած միջամտություն Լիտվայի ինքնիշխանության կոպիտ խախտում է և միջամտություն երկրի ներքին գործերին։ Նման փորձերը պետք է մերժվեն հստակորեն, սկզբունքորեն և բոլոր օրինական միջոցներով»։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կատարվածի մասին արդեն տեղյակ են նաեւ Լիտվայի կառավարական շրջանակները եւ հուսանք, կենտրոնական արխիվի կայքէջից հեռացված լրատվությունը կվերականգնվի մոտ ապագայում։

Իրականում, լիտվական պարբերականների այս հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան ամենեւին մտադրություն չունի զիջելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, եւ շարունակելու է ուրացման իր քաղաքականությունը՝ փորձելով վերացնել հայերի ցեղասպանության մասին տարբեր երկրների արխիվային, գիտական կամ հասարակագիտական աղբյուրներում առկա հիշատակումները։

Հայաստանի կառավարական շրջանակների կողմից ցեղասպանության հարցում զիջումները մի անգամ եւս առիթ են տալիս, որպեսզի Թուրքիան նոր թափով լծվի ցեղասպանության ճանաչման դեմ պայքարին։  Սփյուռքի բոլոր հայկական կառույցները  պետք է աչալրջորեն հետեւեն թուրքական կողմի նոր արշավին եւ չեզոքացնեն ցանկացած հակահայկական դրսեւորում։

Հակոբ Ասատրյան, Պրահա

orer.eu

Թուրքիան փորձում է վերացնել Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները. Հերթական փորձը Լիտվայի պետական արխիվն է

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

Հաջորդ գրառումը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել. ՌԴ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մենք գործ ունենք զուգահեռ ընթացող տեղեկատվական հարձակումների հետ. Ռոբերտ Ամստերդամ

29/05/2026
Նորություններ

Գնումների առումով ամենամեծ աշխատանքը կատարել էր հրետանին. ռազմական փորձագետը՝ զորահանդեսին ցուցադրված զինատեսակների մասին

29/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել. ՌԴ ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական