Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանից ակնկալում է բանականության և իրականության վրա հիմնված քաղաքականություն, որն ուղղված կլինի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը:
«Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իր խոստումները»,- ասել է Էրդողանը։
Նա նաև կոչ է արել Իրանին «մասնակցել այդ պատմական նախագծին , որը ճանապարհ կբացի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման քաղաքական և տնտեսական քայլերի համար»: