Ավստրիայի հավաքականին խփած գոլի հեղինակ Մերիհ Դեմիրալը մարզադաշտում ցուցադրել է «Գորշ գայլերի» ֆաշիստական ողջույնը։ Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանացի լրագրող Թոբիաս Հաշը։
«Նա «թուրքերին» քարոզում է որպես «տերերի ռասա», որը պետք է բնաջնջի բոլոր «ստորադաս մարդկանց» (քրդերին, հրեաներին, քրիստոնյաներին, հայերին, եզդիներին և այլոց):
Սա կարելի է համեմատել Հիտլերի գերմանական ողջույնի հետ, քանի որ «Գորշ գայլեր»-ը նույնպես Ադոլֆ Հիտլերին համարում են իրենց տիպարներից մեկը։ Սա պետք է հանգեցնի Դեմիրալի որակազրկմանը EURO2024-ից»,- գրել է գերմանացի լրագրողը։