Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին բրիտանական «Financial Times»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական կապերը միանգամայն օրինական են։ Այդ կապերը նախարարն անվանել է «բարիդրացիական հարաբերություններ»։
Մինչդեռ ԱՄՆ-ի և Եվրամիության պաշտոնյաներն ավելի են հաճախակիացրել են իրենց այցերը Թուրքիա՝ կապված ռուսական պատժամիջոցների հետ։
«Թուրքիան այն երկիրն է, որը չափազանց զգույշ է գործում միջազգային ֆինանսական համակարգում։ Մենք չենք անում այնպիսի քայլեր, որոնք խախտումներ կառաջացնեն ֆինանսական համակարգում։ Ամեն ինչ մեզ մոտ գալիս է օրինական ճանապարհով»,- նշել է նախարար Նեբաթին։
Նա նաև մեղադրել է ընդդիմադիր շրջանակներին Թուրքիայի ֆինանսական կապերը միտումնավոր պախարակելու համար։