Բազմաթիվ հարցեր կան, որոնց Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը։
«Օրինակ Փաշինյանը լավ կլինի պատասխանի այն հարցին, թե ինչ է խոսացել ՀՀ ուժային կառույցներից մեկի ղեկավարը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի օր առաջ Ստեփանակերտի «Լավանդա» ռեստորանում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, որից մի քանի օր անց վերջնական փակվեց Լաչինի միջանցքը։ Եվ այսպիսի բազմաթիվ հարցեր կան։ Եվ ես հույսով եմ, որ Արցաի ռազմաքաղաքական ղեկավարությունը շուտ կվերադառնա գերությունից և կտա այս հարցերի և ընդհանրապես Փաշինյանի պատասխանը», – նշել է Առաքելյանը։