Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թբիլիսիում նշել են մեծանուն հայ աշուղ Սայաթ-Նովային նվիրված 111-րդ «Վարդատոնը»

19/05/2025
- Ազգային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թբիլիսին ցնծում էր Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»-ի ուրախությունից

Սայաթ-Նովայի արվեստի մեծարման գեղեցիկ ավանդույթներով հաստատված «Վարդատոնը» բազմազգ Թբիլիսիում իր շուրջն է հավաքում աշուղական երգի սիրահարներին, Սայաթ-Նովայի արվեստի երկրպագուներին, ովքեր գալիս են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին, սերունդներին փոխանցելով նրա մեծության գնահատականը, նրա երգարվեստի, աշուղական խոսքի անկրկնելի այժմեականությունը և անմահությունը:

2025 թվականի մայիսի 18-ին ավանդական «Վարդատոնը» Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, մեկնարկեց Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից: Այստեղ հավաքված թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները և հյուրերը կարմիր վարդերով քայլարշավ կատարեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքի ծնունդ, ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի մասին:

Հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Արարողությանը ներկա էին Թբիլիսիի Ժողովրդական ժողովի՝ Սակրեբուլոյի նախագահը, Սակրեբուլոյի անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հյուրեր Վրաստանի հայաբնակ շրջաններից, Հայաստանի Հանրապետությունից: Սայաթ-Նովայի արվեստի անմահության, հայ-վրացական բարեկամության անզուգական երգչի հիշատակին խոսք ասաց թեմակալ առաջնորդը:

Ավանդական Սայաթնովյան «Վարդատոնին», պահպանելով 111-ամյա ավանդույթները, հմայքն ու գեղեցկությունը, մեծարելով Անմահ աշուղ Սայաթ-Նովայի երգարվեստում տեղ գտած սիրո, բարեկամության, խոհական և փիլիսոփայական տաղերն ու վարդի գեղեցկության գովաբանությունը, Գորգասալի հրապարակում պետական, հասարակական գործիչների ելույթներից հետո, ծայր առավ համերգային բաժինը, որին մասնակցեցին երգի, պարի վաստակավոր համույթներ և մեծավարպետ մենակատարներ: Թբիլիսիի Մեյդան թաղամասը ցնծում էր Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»-ի ուրախությունից, տոնական տրամադրություն ստեղծելով Վրաստանի մայրաքաղաքի բազմազգ ու բազմակրոն բնակչության մոտ:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուզում եմ Աննային հարցնել՝ ցույց տուր քո դաստիարակած երեխաներին. դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞

Հաջորդ գրառումը

2026 թվականին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանի. Նոր Նորքի թաղապետի քաղաքական սպառնալիքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

2026 թվականին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանի. Նոր Նորքի թաղապետի քաղաքական սպառնալիքը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական