Մայիսի 12-ին, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարված Հայրապետական մաղթանքից հետո, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը պատգամով դիմեց ներկաներին և ևս մեկ անգամ իր աջակցությունը հայտնեց Բագրատ Սրբազանին։
Նաև Սուրբ Էջմիածին եկեղեցու դիմաց անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որտեղ խոսքով ելույթ ունեցավ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը։
Հայտնում է Վրաստանի հայ համայնքը: