Մենք ավելի քան 1 մլրդ եկամուտ ենք գրանցել թանգարանների կողմից: Այս մասին այսօրկայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ խոսքը սեփական եկամուտների մասին է։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այցելուների թիվը դեռևս ամփոփման փուլում է, բայց դեկտեմբերին ևս, նախորդ տարվա համեմատ, թանգարաններ այցելողների թիվն ավելի է եղել։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գործարկվել է թանգարանային էլէկտրոնային տոմսերի միասնական համակարգը, և այս տարվանից բոլոր քաղաքացիները հնարավորւթյուն կունենան նախարարության թանգարանների տոմսեր և հուշանվերներ գնել առցանց եղանակով։