Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թագուհի Թովմասյանը Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցածի փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազին

01/06/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ անկնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի ու լուսանկարների տեսքով, որպես հանցագործության մասին հաղորդում, ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Գրության մեջ մասնավորապես նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի արդյունքում ունենք տուժած քաղաքացիներ:

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 և 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել:

Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետև փորձել են բերման ենթարկել նաև Yerkir․am կայքի խմբագիր՝ Վահե Սարգսյանին: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է և հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել և դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ:

Եւս մեկ անգամ կարևոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի և վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին:

Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար:

https://video.fevn5-1.fna.fbcdn.net/v/t39.25447-2/285021517_3426495164248062_2585367075819230693_n.mp4?_nc_cat=109&vs=13b715c79887071&_nc_vs=HBksFQAYJEdFMFYtUkRfN3hZVFlTd01BT1VWTWxpb0VlRWpibWRqQUFBRhUAAsgBABUAGCRHSFZSQWhHWFR3cnRReFFFQUd4SDNzVkNpOG8zYnJGcUFBQUYVAgLIAQBLBogScHJvZ3Jlc3NpdmVfcmVjaXBlATENc3Vic2FtcGxlX2ZwcwAQdm1hZl9lbmFibGVfbnN1YgAgbWVhc3VyZV9vcmlnaW5hbF9yZXNvbHV0aW9uX3NzaW0AKGNvbXB1dGVfc3NpbV9vbmx5X2F0X29yaWdpbmFsX3Jlc29sdXRpb24AEWRpc2FibGVfcG9zdF9wdnFzABUAJQAcAAAmvOOonbiYvwUVAigCQzMYC3Z0c19wcmV2aWV3HBdAaSRBiTdLxxggZGFzaF92NF81c2VjZ29wX2hxMV9mcmFnXzJfdmlkZW8SABgYdmlkZW9zLnZ0cy5jYWxsYmFjay5wcm9kOBJWSURFT19WSUVXX1JFUVVFU1QbCogVb2VtX3RhcmdldF9lbmNvZGVfdGFnBm9lcF9zZBNvZW1fcmVxdWVzdF90aW1lX21zATAMb2VtX2NmZ19ydWxlCnNkX3VubXV0ZWQTb2VtX3JvaV9yZWFjaF9jb3VudAUxNjYyMRFvZW1faXNfZXhwZXJpbWVudAAMb2VtX3ZpZGVvX2lkEDEwNjA2NjUzNDQ4ODU2NTgSb2VtX3ZpZGVvX2Fzc2V0X2lkEDE3NDgwMTU0MjIyMDkwNjAVb2VtX3ZpZGVvX3Jlc291cmNlX2lkEDE1NDYzMzMyMTI0NDg5OTAcb2VtX3NvdXJjZV92aWRlb19lbmNvZGluZ19pZBAzMDg1MDM4Njg1MTU4NzY3DnZ0c19yZXF1ZXN0X2lkACUCHAAlxAEbB4gBcwQ1MDc1AmNkCjIwMjItMDUtMzEDcmNiBTE2NjAwA2FwcBNGYWNlYm9vayBmb3IgaVBob25lAmN0GUNPTlRBSU5FRF9QT1NUX0FUVEFDSE1FTlQTb3JpZ2luYWxfZHVyYXRpb25fcwcyMDEuMTM0AnRzFHByb2dyZXNzaXZlX29yZGVyaW5nAA%3D%3D&ccb=1-7&_nc_sid=edb743&efg=eyJ2ZW5jb2RlX3RhZyI6Im9lcF9zZCJ9&_nc_ohc=nAlTZ2AP9agAX-B2gWb&_nc_ht=video.fevn5-1.fna&edm=AGo2L-IEAAAA&oh=00_AT_k8YOpU58GxfEmTEX8OtuwbHMeAQ4dpy0eGFdhPqKhjQ&oe=629C9C91&_nc_rid=026961849850218
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խոր հիասթափություն է սպասվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խոր հիասթափություն է սպասվում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական