Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրություններից առաջ լավ փաստարկ է՝ հիմնավորելու, թե ինչու ենք դեռ այդքան հեռու խոստացված պայծառ ապագայից. Վահե Դաֆթյան

21/02/2026
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ հայկական երկաթուղու տնօրինումը ռուսական ընկերության կողմից խնդիրներ է առաջացնում հատկապես Հայաստանով տարանցման համար: Ըստ նրա՝ «շատ երկրներում՝ Արևմուտքում, Արևելքում, Հարավում և Հյուսիսում, կա կարծիք, որ Նախիջևանից հետո երկաթուղին չպետք է անցնի Հայաստանով՝ Ռուսաստանի կողմից երկաթուղու վերահսկողության պատճառո»:

Դրան հետևեց «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը երրորդ կողմին փոխանցելու հնարավորության մասին գաղափարը:

Տրամաբանական հարց է առաջանում. այդ ո՞ր երկրներն են ցանկանում Հայաստանով տարանցում իրականացնել, բայց, հաշվի առնելով ռուսական կապիտալի առկայությունը, խուսափում դրանից:

Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել հարցը մակրոռեգիոնալ ու ռեգիոնալ կտրվածքներով:

Արևմուտքի կամ Կենտրոնական Ասիայի երկրները՞:

Դրանց միջև վաղուց է առկա տրանսպորտային հաղորդակցություն՝ Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով, այժմ էլ TRIPP-ով փորձ է արվում դիվերսիֆիկացնելու այդ երթուղին:

Մերծավոր Արևե՞լքը:

Կնշե՞ք այդ ռեգիոնի որևէ լուրջ խաղացողի, որն այս պահին ինտենսիվ տնտեսական փոխգործակցություն չի իրականացնում Մոսկվայի հետ:

Իրանն ու Վրաստա՞նը:

Առաջինի դեպքում՝ ուղղակի բացառում ենք, երկրորդի՝ փաստում ռուս-վրացական տնտեսական ու ենթակառուցվածքային դինամիկ փոխգործակցությունը 2012 թ.-ից ի վեր:

Մնում են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հեռահար նպատակները Հայաստանից ռուսական կապիտալի դուրսմղման մասով որևէ կասկած չեն հարուցում:

Այս առիթով հիշում եմ 2010 թ.-ի փետրվարը, երբ Հայաստանի պատվիրակության շրջանակներում ներկայացնում էի «Հարավկովկասյան երկաթուղին» Ստամբուլում անցկացվող TRACECA աշխատանքային ժողովին: «Ֆուտբոլային դիվանագիտությունն» ընթացքի մեջ էր, սկսվել էին բանակցություններ Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ, Մոսկվան էլ, ակնկալելով հայ-թուրքական սահմանի վերաբացումը, սահմանային Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծ նախաձեռնեց, որը և ներկայացնում էի հատուկ զեկույցով:

Սուրճի ընդիջման ժամանակ ինձ մոտեցավ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Մեկ-երկու ճշտող հարց տալով նախագծի վերաբերյալ՝ ասաց. «Այդ ամենը շատ լավ է, բայց եթե իսկապես ուզում եք ինտեգրվել ու դառնալ տարանցման գոտի, պետք է կառավարեք ձեր երկաթուղին առանց ռուսներ»:

Անկարայի ռեգիոնալ պատկերացումներում ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև վերջին տասնամյակում էլ ավելի է արմատավորվել ռուսական գործոնի բացառման սկզբունքը: Դա առավել քան ցայտուն արտահայված է Թուրքիայի՝ մինչև 2053 թ. տրանսպորտային զարգացման գլխավոր պլանում:

Հ.Գ. Իսկ չոր մնացորդում ունենք հետևյալը. Փաշինյանը գիտակցում է, որ TRIPP-ը չի հանգեցնելու Հայաստանի տրանսպորտային ինտեգրմանը, որ իրականում հաղորդակցությունների համալիր ապաշրջափակման հարց օրակարգում չկա, ուստի և անհրաժեշտ է գտնել հերթական մեղավորի: Տվյալ դեպքում այդ կարգավիճակում է հայտվում Մոսկվան:

Ընտրություններից առաջ լավ փաստարկ է՝ հիմնավորելու, թե ինչու ենք դեռ այդքան հեռու խոստացված պայծառ ապագայից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիների այցը Հայաստան մասնավոր բնույթ է կրել. ԱԱԾ-ի պատասխանը

Հաջորդ գրառումը

Ո’չ մի Արցախ-մարցախ, ո’չ մի զինվոր-մինվոր չնկարես, մոռացի էդ Արցախ-մարցախդ, Շուշին էլ մերը չի, ոչ դու ես գնալու, ոչ էլ մենք. «մանկավարժի» պատասխանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն. Ռոբերտ Քոչարյան

28/05/2026
Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026
Նորություններ

Հանրապետության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

28/05/2026
Հաջորդ գրառումը

Ո'չ մի Արցախ-մարցախ, ո'չ մի զինվոր-մինվոր չնկարես, մոռացի էդ Արցախ-մարցախդ, Շուշին էլ մերը չի, ոչ դու ես գնալու, ոչ էլ մենք. «մանկավարժի» պատասխանը

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական