Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Ընթերցողներիս

01/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի երեկվա՝ հունվարի 31-ի համարում, իմ սովորական սյունակում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին վերջին օրերին Ցյուրիխում ու Երեւանում Ն. Փաշինյանի ցափռտուքներին՝ հոդվածումս գործածել էի «համբակ» բառը, որն ըստ երեւույթին գրավիչ է թվացել սոցցանցերի որոշ հռետորների, որոնք այսօր օգտագործում էին այն, նույն եւ հարակից հարցերին անդրադառնալիս։

Առարկություն չունեմ, ընդհակառակն, «համբակը» հայերեն բառ է, բոլորս իրավունքն ու հաճույքը ունենք մեր հարուստ լեզվի բառապաշարից օգտվելու։ Սակայն ինքս մտավախությունը ունեմ, որ այդ բառն օգտագործելիս, որը շատ բնութագրական է Նիկոլի համար, չգիտեն դրա իմաստը։

«Համբակ» բառը շատ գործածական է եղել 19-րդ դարի 2-րդ կեսին հատկապես Թիֆլիսում, անուսներին ու գիտուններին իրարից տարբերակելու դեպքերում։ Եթե հիշում եք, աշուղ Ջիվանին իր հանրահայտ՝ «Խելքի աշեցեք» երգում օգտագործել է այն. «… ասպարեզը համբակներուն է մնացեր»։

Այո, հայրենիքը, պետությունը, կառավարումը «համբակներուն է մնացել»։

Բայց ի՞նչ է կամ ո՞վ է համբակը։

«Հայկազյան», «Աղայան» եւ մյուս բառարաններում տրվել է բացատրությունը այդ բառի։ Սակայն լավագույնը ներկայացվել է իմ պաշտելի «Մալխասյանցում»։

«Համբակ՝ նորածին երեխայ, դեռահաս երեխայ, դեռահաս երեխայ, մանուկ, երիտասարդ, աշակերտ, թերուս, թերավարժ, դեռ սովորող, իմաստակ», գրում է մեծն Ստեփանոս Մալխասեանցը այս բառի դիմաց։ Ամենաճիշտ, ամենահարմար բացատրությունը այս պարագայում, ըստ ինձ, «թերուսն» ու «իմաստակն» են։ Մարդը թերուս է, բայց կարծում է ամեն բան գիտի, իմաստակ է, բայց կարծում է՝ իմաստուն է։ Մեկ խոսքով՝ վտանգավոր է ամեն դիրքում, մանավանդ՝ պատահմամբ երկիր ղեկավարողի դիրքում։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այլևս երբեք… Բագրատ Սրբազան

Հաջորդ գրառումը

Կառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը․ դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը․ Նաիրի Սարգսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Հաջորդ գրառումը

Կառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը․ դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը․ Նաիրի Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական