Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդմիշտ կմնանք պատմության մեջ միակ հասարակությունը, որի «առաջնորդն» ու նրա ոհմակը կասկածի տակ դրեցին սեփական ժողովրդի ցեղասպանությունը. Արթուր Խաչիկյան

24/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Հայոց ցեղասպանության տարելիցն է

Նորից ջահերով ու թմբուկներով երթ է հավաքվում։ Այրում են Թուրքիայի դրոշը։ Անհասկանալի է, թե ինչու է դա արվում, բայց դե այդպես է ընդունված։ Հնչում են նույն ճառերը։

Այսօր այն անհատները, որոնք առաջարկում էին վերահաշվել Հայոց ցեղասպանության զոհերին, որոնք ասում էին, թե այս հարցն այլևս Հայաստանի օրակարգում չէ, թե հայերն իրենք են ամեն ինչում մեղավոր, ստիպված կլինեն կատարել իրենց դերը Ծիծեռնակաբերդում։ Ծաղկեպսակներ կդնեն։ Առաջարկում եմ տեղադրել ևս մեկ խաչքար՝ Արցախի քաղաքների անուններով, և առաջարկել այդ մարդկանց ծաղկեպսակներ դնել նաև այնտեղ։

Թող ծաղկեպսակներ դնեն Ստեփանակերտ, Մարտակերտ, Հադրութ, Ասկերան անունների տակ։ Կհամարձակվե՞ն։ Չե՛ն համարձակվի։ Ինչպե՞ս կարող են նրանք ծաղկեպսակներ դնել Արցախի քաղաքների անունների տակ, որոնք իրենք իսկ հանձնել են՝ արևմտյան և թուրքական կուրատորների հրամանով։ Իսկ եթե որևէ մեկը գոռա “դավաճաններ”, նրանց նորից կծեծի մեր ժողովրդավարական ոստիկանությունը։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի միակ ցեղասպանությունը չէ։

Եղել է եվրոպական հրեաների Հոլոքոստը, որի ընթացքում ոչնչացվել է 6 միլիոն անզեն մարդ, ընդ որում՝ ոչնչացվել է անմարդկային դաժանությամբ՝ վառարաններում և գազախցիկներում։ Ավելին, ֆաշիստներին այդ հարցում օգնել ու սեփական հրեաներին նրանց են հանձնել և՛ ֆրանսիացիները, և՛ շվեյցարացիները, և՛ հոլանդացիները, և՛ բելգիացիները, և՛ արևելաեվրոպական ու մերձբալթյան երկրները։

Եղել է ցեղասպանություն Կամբոջայում, որտեղ Պոլ Պոտը սպանեց ավելի քան մեկուկես միլիոն մարդու՝ ագրարային-մարքսիստական հասարակություն ստեղծելու համար։

Եղել է ցեղասպանություն Ռուանդայում, որին հանգիստ հետևում էին քաղաքակիրթ Եվրոպան ու ԱՄՆ-ը, երբ մեկ ամսվա ընթացքում 900 000 մարդ մաչետեով մորթվեց, իսկ ողջ աշխարհը դրան նայում էր հեռուստացույցով։ Եղել են զանգվածային սպանություններ և էթնիկ զտումներ նախկին Հարավսլավիայում։

Բայց մենք դարձանք և ընդմիշտ կմնանք պատմության մեջ միակ հասարակությունը, որի «առաջնորդն. ու նրա ոհմակը կասկածի տակ դրեցին սեփական ժողովրդի ցեղասպանությունը։ Կոչ արեցին նորից հաշվել զոհերի թիվը։ Ասացին, որ մենք ինքներս ենք ամեն ինչում մեղավոր։ Որ այս հարցը պետք է հանել օրակարգից։ Որ մեր հայրենակիցները մեր թշնամիներն են, պարան են մեր վզին, և որ նրանց պետք էր հանձնել՝ լավ ապրելու համար։

Եվ մենք ընդմիշտ կմնանք պատմության մեջ միակ հասարակությունը, որը երկու անգամ ընտրեց մի “առաջնորդի”, ով տանուլ տվեց երեք պատերազմ, հանձնեց իր հայրենակիցներին և հանգեցրեց մեր 5000 զինվորների մահվան։

Մի ամբողջ հասարակության դեգրադացիայի նման աստիճան, ազգային արժանապատվության, ինքնագիտակցության, բանականության և կրթության նման վակուում ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ չի եղել։

Ադրբեջանի հրամանով աղանդի առաջնորդն արգելում է խոսել Արցախի էթնիկ զտման մասին։ Շուտով, Թուրքիայի հրամանով, նա կարգելի խոսել Ցեղասպանության մասին։ Սարսափելին այն չէ, որ մեր մեջ նման մարդ հայտնվեց. դավաճաններ ու անհաջողակներ բոլոր ազգերն էլ ունեն։ Սարսափելին այն է, որ այս ամենից հետո բնակչության դեռ 20-25%-ը հանդիսանում է նրա աղանդի անդամը և երկրպագում է նրան՝ “դու մեր Քրիստոսն ես”, “մենք քեզ հետ թեկուզ դժոխք կգնանք” խոսքերով, ու մատաղ են անում նրա ոտքերի տակ։ Այ սա իսկապես սարսափելի է։

Այս զանգվածային հոգեկան հիվանդությունը հավանաբար պակաս սարսափելի երևույթ չէ, քան ցեղասպանությունը։ Մի դեպքում մարդկանց ոչնչացնում են ֆիզիկապես, իսկ երկրորդ դեպքում՝ ոչնչացնում են նրանց բանականությունն ու վերածում աղանդավորների, իրենց գերագույն քրմապետի ստրուկների։

Եվ այս քրմապետը, ով դավաճանեց իր ժողովրդին, ով նոր էջ գրեց Հայոց ցեղասպանության գրքում, այսօր ծաղկեպսակներ է դնելու։ Նա, ում հաջողվեց այն, ինչ հազարամյակներ շարունակ չէր հաջողվում ոչ մի օտարերկրյա նվաճողի՝ սելջուկներից ու մոնղոլներից մինչև պարսիկներ ու թուրքեր, հաջողվեց այս դավաճանին. հանգեցնել հայերի տեղահանությանը Արցախից։ Իսկ հետո մեղքը բարդել ուրիշների վրա։

Հայոց ցեղասպանության գրքի վերջին գլխի հեղինակն այսօր ծաղկեպսակներ է դնելու Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։

Նայե՛ք այս թատրոնին, ովքեր ամուր նյարդեր ունեն։

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք

Հաջորդ գրառումը

Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը. ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026
Նորություններ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին

06/06/2026
Նորություններ

3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

06/06/2026
Նորություններ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածու կձերբակալվի. ՔԿ

06/06/2026
Հաջորդ գրառումը

Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը. ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապալվել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական